Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնում այս պահին կա 100 հիվանդ, իննը` վերակենդանացման բաժանմունքում, որոնցից երկուսը ծայրահեղ ծանր:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց ԱՀ հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը:
Ինչպես փոխանցեց Մուսայելյանը` ծայրահեղ ծանր հիվանդներին Երևան տեղափոխելու անհրաժեշտություն կա. «Արցախի Հանրապետական ԲԿ-ն ստիպված է եղել ընդհատել պլանային վիրահատությունները: Արցախում 21-ամյա աղջիկը շտապ վիրահատության ցուցում ունի, պետք է տեղափոխել Երևան, որն անհնար է»: