Որքան երկարի այս ընթացքը, մեզ համար միջազգային գետնի վրա շահեկան իրավիճակ կստեղծվի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:
Ըստ Բաբաջանյանի` գետնի վրա ՌԴ-ն անկարող է իրավիճակի վրա ազդել. «Այս սադրանքը Լաչինի միջանցքով Հայաստանի վրա ուղիղ ազդելու փորձ է: Լաչինի միջանցքը ռուս-ադրբեջանական համաձայնությամբ փակ է, եթե գտնվենք նույն ճարտարապետության մեջ, չենք հաղթահարի»:
Բաբաջանյանը կարծում է, որ ԱՄՆ-ն օդային հումանիտար աջակցության փորձ ունի, Ստեփանակերտի օդանավակայանը հարմար հարթակ է. «Այս պահին բոլորը պետք է համատեղեն ուժերը:Ռազմավարական դաշնակցի անկարողությունը հասցնելու է նրան, որ Արևմուտքի հետ քննարկենք օդային հումանիտար աջակցության հարցը»: