Ադրբեջանն իրականացնում է գործողություններ, որը հումանիտար աղետին բնորոշ իրավիճակ է առաջացնում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Լաչինի միջանցքն առաջին անգամ չէ, որ փակվում է, խորհրդային տարիներին փակվեց, երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը: Մենք այն ժամանակ փորձում էինք հումանիտար շարասյունը հասցնել Ստեփանակերտ, որպեսզի բոլորին պարզ լինի, որ Ադրբեջանն, այնուամենայնիվ, տրամադրված։ է Արցախը և մեր հայրենակիցներին պահել շրջափակման մեջ և լուծել իր խնդիրները: Դա ի վերջո բերեց պատերազմի, որովհետև ոչ մեկը չէր հանդուրժի, որ մեր հայրենակիցները լիակատար շրջափակման մեջ լինեին ցեղասպանության վտանգի առջև: Ադրբեջանն այն ժամանակ էլ սխալ ուղեգիծ ընդունեց և իր գործողություններով տարավ դեպի պատերազմ»,-ասաց նա: