Thursday, 13 06 2024
Գեղարքունիքի մարզպետը Մարտունի համայնքում հանդիպեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում 2 շենք է կառուցել. բացմանը ներկա է եղել նախագահ Խաչատուրյանը
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանից, նրա փեսայից բռնագանձել տներ, միլիոնավոր դոլարներ
Ցնորամիտ գլուխները բազմիցս փորձել են վնասել հայ-ռուսական հարաբերությունները, բայց՝ ապարդյուն
Դա անվայել է և էժան. Զախարովան արձագանքել է ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի գնահատականին
20:50
Ադրբեջանը Հունաստանի գազի հիմնական մատակարարներից է
20:40
Պակիստանը հրաժարվել է մասնակցել Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին
Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը միշտ կլինեն բարեկամներ եւ կզարգացնեն երկկողմ հարաբերությունները․ Զախարովա
Նախկին քաղաքապետը հսկայական վնաս է հասցրել պետությանը
Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել
Ուղիղ․ Բագրատ Գալստանյանը հանրահավաք է հրավիրել
19:50
Իրանի անվտանգության ուժերը երկրի հարավ-արևելքում ոչնչացրել են ահաբեկչական խմբավորման երկու անդամի
ԱՄՆ դեսպանությունը հետևում է Երևանում ընթացող ցույցերին
19:30
Լիտվայի խորհրդարանը հաստատել է պարտադիր զինվորական ծառայության մասին օրինագիծը
19:20
Իսպանիան եվրոպական բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Պաղեստինը
Նույնականացվել է Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում կատարված զանգվածային անկարգությունների շուրջ 40 մասնակից
19:00
Բելառուսը մտադիր չէ վատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ
Մեհրաբյան online
19:00
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում զինյալները սպանել են 30 գյուղացու
ԱՄՆ դեսպանատունը կոչով դիմել է ցուցարարներին և ոստիկաններին
18:59
ԱՄՆ-ն և Թուրքիան F-16-ի վաճառքի պայմանագիր են կնքել
18:58
Մոսկվայում Բելառուսի դեսպանը մեկնաբանել է Փաշինյանի խոսքերը
ՀՀ ԱԳ փոխնախարար Սաֆարյանը մասնակցել է Միջազգային արևային դաշինքի Եվրոպայի և այլոց տարածաշրջանային կոմիտեի 5-րդ հանդիպմանը
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպում է ունեցել ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ
18:53
ԵՄ-ն Հունգարիային տուգանել է 200 միլիոն եվրոյով, Բուդապեշտը դա անվանել է շանտաժ
18:52
Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
18:50
Ուկրաինան առաջին F-16 կործանիչները կստանա ամռանը
18:50
Դոնբասում ծանր վիրավորվել են НТВ-ի աշխատակիցները
ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանը մնում է կազմակերպության անդամ
Ռուբիկ Մխիթարյանը 70 կողմ ձայնով ընտրվեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր

Կտրուկ բարձրացել է օդային գծերի ծանրաբեռնվածությունը, անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել էլէներգիան. Արցախի ՏԿԵՆ

Քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախը նորից կանգնել է էներգետիկ անկախության և հուսալիության ապահովման հիմնախնդիրների առջև:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի էներգետիկայի բաժնի պետ Արմեն Մեջլումյանը:

«Արցախի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգն աշխատում է Հայաստանի Հանրապետության համակարգերի հետ զուգահեռ ռեժիմներում: Արցախի էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային անջատումների դեպքում առաջանում է հզորության դեֆիցիտ, որը լուծվում է Հայաստանի Հանրապետությունից փոխհոսքի օգնությամբ: Արցախի ներկայիս էներգետիկ պաշարները ապահովում են ներքին սպառման միայն 57 տոկոսը, մնացածը ներմուծվում է Հայաստանի Հանրապետությունից` միայն մեկ` «Շինուհայր-Ստեփանակերտ» 110 կՎ օդային գծով»,-մանրամասնեց ոլորտի պատասխանատուն՝ հավելելով, որ տվյալ գծի զգալի մասն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքով, ինչը խոչընդոտում է գծի լիարժեք սպասարկմանը և, բնականաբար, պարունակում է համապատասխան ռիսկեր:

«Իսկ եթե դա տեղի ունենա, ապա Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում կառաջանա հզորության դեֆիցիտ և ստիպված կլինենք անցնել հովհարային անջատումների: Պայմանավորված Ադրբեջանի կողմից գազամատակարարման արգելափակմամբ, ինչպես նաև ներկա ջեռուցման ժամանակաշրջանով, կտրուկ բարձրացել է օդային գծերի ծանրաբեռնվածության աստիճանը: Հետագայում վթարային անջատումներից խուսափելու համար բնակչությունը պետք է հնարավորինս խնայողաբար օգտագործի էլեկտրական էներգիան»,-ասաց Մեժլումյանը՝ նշելով, որ դրա համար անհրաժեշտ է շիկացման բոլոր լամպերը փոխարինել ԼԵԴ տեսակով, ինչպես նաև լրացուցիչ միջոցներ ձեռնարկել բնակելի տների ջերմամեկուսացման ուղղությամբ, ջեռուցիչները միացնել ավելի ցածր ջերմաստիճանի վրա և տնից դուրս գալիս անջատել վարդակից բոլոր սարքերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում