Մի խումբ ցուցարարներ արգելափակել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի բոլոր մուտքերը, ինչպես փակ է Արցախի մուտքը։
Այս մասին հայտնել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով ավելի վաղ հայտարարել էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ անժամկետ նստացույց սկսելու մասին:
Նա հավելել է, որ որոշ անձինք արդեն միացել են նստացույցին եւ պլանավորում են անհնազանդության այլ ակցիաներ։