Միացյալ նահանգների պետքարտուղարությունն է հասցեական քննադատել Ադրբեջանին, նշել, թե Լաչինի միջանցքով երթեւեկության դադարեցումը ծանր մարդասիրական հետեւանքներ ունի եւ վնասում է Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացին։
Հասցեական հայտարարություն է հնչել նաեւ Եվրամիությունից, կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։Հայացք դրսից, ինչ է կատարվում ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ռադիո«Ազատություն» մեկնաբան Վադիմ Դուբնովի հետ:
Ըստ Դուբնովի` Լաչինի միջանցքը կբացվի, բայց Ադրբեջանը նորից կգնա սադրանքների՝ օգտագործելով այս մեթոդը: