Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) քարտուղարության միջև Ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են, փաստաթուղթը կներկայացվի ԵԱՏՄ երկրների և Իրանի խորհրդարաններ։ Այդ մասին տեղեկանում Է ТАСС գործակալությունից։
«Ցանկանում եմ ձեզ լավ նորություն հայտնել. Իրանի Իսլամական Հանրապետության և ԵԱՏՄ քարտուղարության միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են։ Իհարկե, այս համաձայնագիրը պետք է ներկայացվի վեց երկրների խորհրդարաններ՝ ԵԱՏՄ անդամ հինգ երկրների խորհրդարաններ և Իրանի խորհրդարան»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին: