Tuesday, 16 07 2024
Հայաստանի տնտեսական ակտիվության տեմպը մայիսին կիսով չափ կրճատվեց. ՀԲ
Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը
ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը 2030 թ. օրակարգի իրականացմանը. ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ կայուն զարգացման քաղաքական ֆորումում
Ռուսաստանի փոստը դեպի Հայաստան բեռների առաքման թեստային փորձարկում է իրականացրել
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը
Վաշինգտոնում հայ-ադրբեջանական «առաջընթացի» ծանրագույն հարցականը
Վրականգնվել է պետությանը պատճառված 224 մլն 641 հազար դրամ վնասը
Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ
11:30
Ֆասթ Բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 10 մլրդ ՀՀ դրամով
11:20
Թրամփը վիրակապված ականջով ներկայացել է հանրապետականների համագումարին
ԲՏԱ նախարարը Հայաստանի տնտեսության զարգացման ծրագրերում կարևորում է մասնավոր ընկերությունների դերը
11:00
Ուկրաինացիների գրեթե կեսը կողմ է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելուն
Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան
10:40
Թրամփը հայտնել է փոխնախագահի իր թեկնածուի անունը
«Զանգեր»–ի մոտ մեքենան ընկել է ձորը
Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվել են
Ուղևորը տեղում մահացել է, մյուսները տեղափոխվել հիվանդանոց
Չինաստանը «կիսում է» Կենտրոնական Ասիան, ու՞մ նյարդերն են տեղի տալու
09:45
«Երկու կողմն էլ պետք է դժվար ընտրություն կատարի և գնա բարդ փոխզիջումների»․ Միլլեր
Հայաստանի ԶՈւ-ն ցույց է տվել՝ պատրաստ է նոր մակարդակի վրա գործակցել ամերիկյան բանակի հետ
Սպասվում են տեղումներ
Իշխանությունը հավես չունի զբաղվելու եվրաինտեգրմամբ. որոշել են հրաժարվել հանրաքվեից
08:45
Նավթի գները նվազել են – 15/07/24
Քննարկվել է ԼՂ-ից տեղահանված երեխաների կրթության հարցը
Մամիկոն Ասլանյանը կալանքն օգտագործել է օգուտով՝ 50 կգ նիհարել է. «Հրապարակ»
Հնդկաստանի խնդիրը Կովկասում, ընդդեմ «թյուրք-պակիստանյան» պատի
01:00
«Հանրապետական» ​​կուսակցությունը Թրամփին պաշտոնապես առաջադրել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու
Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ Թալինի փոխքաղաքապետը ծեծել է իրեն և վնшսել իր «Opel»-ը
Սևանում սապբորդինգով զբաղվող քաղաքացին չի կարողացել վերադառնալ ափ
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ

Գազը Լաչինի միջանցքի «վրա». Էրդողանն անցել է գործի

Ժամանակն է թուրքմենական գազը տանել դեպի արևմտյան շուկաներ, Թուրքմենիայի մայրաքաղաքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը մասնակցել է Թուրքիա, Թուրքմենիա, Ադրբեջան եռակողմ Վեհաժողովին: Վեհաժողովի նպատակը գազային համաձայնությունն է, որով նախատեսվում է թուրքմենական գազը նավերով տեղափոխել Կասպից ծովով Բաքու, իսկ այնտեղից էլ գոյություն ունեցող խողովակաշարերով հասցնել Թուրքիա ու Եվրոպա:

Ըստ էության, սա նախագիծ է, որ տեղավորվում է անցնող տարվա հուլիսին ԵՄ-Ադրբեջան գազային համաձայնագրի շրջանակում, ըստ որի Բրյուսելը մինչև 2027 թվականը Բաքվից ակնկալում է ստանալ կրկնակի ավելի գազ, քան այսօր: Իհարկե այդ համաձայնագրով նախատեսվում է ներդրումներ կատարել ադրբեջանական գազարդյունաբերական համակարգի ծավալները մեծացնելու համար, սակայն գործնականում նկատելի է, որ առանց թուրքմենական գազի, գազային այդ համաձայնագիրը չի ստանա այն ծավալը, որ կհամապատասխանի եվրոպական ակնկալիքներին: Եվ ահա, Անկարան, որ Ռուսաստանի հետ պայմանավորվել է դեպի Եվրոպա գազի մատակարարումների առանցքային հաբ դառնալու հարցում և ձեռնամուխ եղել այդ ենթակառուցվածքների ձևավորմանը, փորձում է ապահովել նաև թուրքմեն-ադրբեջանական ուղղության զուգահեռը:

Մեծ հավանականությամբ, այդ ուղղությունը կլինի նաև «օդանցք» Ռուսաստանի համար, այսպես ասած դեպի Եվրոպա անուղղակի ճանապարհ ռուսական գազի համար: Ի վերջո հարկ է նկատել, որ Եվրամիության հետ գազային համաձայնագիր կնքած Բաքուն ուկրաինական պատերազմի բռնկումից երկու օր առաջ Կրեմլում կնքել է Պուտին-Ալիև դաշնակցային հուշագիրը, որով ստանձնել է էներգետիկ հարցերում մյուս կողմին սպառնալիք ներկայացնող քայլեր և գործողություններ չանելու պարտավորություն: Միևնույն ժամանակ, հազիվ թե Ռուսաստանի առաջարկով գազային հաբի վերածվող Թուրքիան փորձեր թուրքմենական գազով մրցակցություն ստեղծել Ռուսաստանի համար: Ավելի շուտ խոսքը հնարավորություն ստեղծելու համար է:

Միաժամանակ, գոհ է մնում նաև Եվրոպան, որը Ռուսաստանից ուղիղ իմաստով չի ստանում գազ, այսպես ասած հայտարարում է ռուսական գազից իր անկախության մասին, սակայն այդ թվում և ռուսական գազով իր պահանջարկը բավարարում է «երրորդ ճանապարհի» միջոցով: Այլ կերպ ասած, տեղի է ունենում գոյություն ունեցող գազային ենթակառուցվածքային սխեմաների վերափոխում, վերադասավորում, որտեղ միահյուսվում են խոշոր ֆինանսատնտեսական շահեր, միաժամանակ իհարկե գործնականում ընդհուպ պատերազմական ռեժիմով հարաբերությունների պարզաբանման գործընթաց: Պե՞տք է արդյոք Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցողը դիտարկել նաև այդ իրողությունների համապատկերում, հատկապես, որ իրավիճակի լարումը ծավալվեց բրյուսելյան հանդիպման փաստացի տապալումով և ՌԴ հովանու ներքո հանդիպման հարցն օրակարգ բերելով, ինչի դեմ, ի դեպ, Բրյուսելը կարծես թե այդքան էլ ձայն չհանեց ու չարտահայտեց նկատելի մտահոգություն, փոխարենը իր հատուկ ներկայացուցչին գործուղելով Երևան,  այստեղից Ստամբուլ, ինչից հետո էլ Տոյվո Կլաարը հայտարարեց, թե Թուրքիան ունի լավ առաջարկներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում