Երկու երկրների հարաբերությունները զարգացնելու նպատակով երեկ Իրան ժամանած Չինաստանի փոխվարչապետ Հու Չունհուան առևտրատնտեսական պատվիրակության գլխավորությամբ հանդիպել է Իրանի նախագահի հետ։
Նշելով, որ Իրանի և Չինաստանի միջև կապերը Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր մշտապես զարգանում են, նախագահ Ռայիսին ավելացրել է, որ Չինաստանի նախագահի՝ վերջերս տարածաշրջան կատարած այցի ընթացքում արտահայտած որոշ դիրքորոշումներ առաջացրել են Իրանի ժողովրդի դժգոհությունը: Ռաիսին նշել է, որ Իրանը լրջորեն բացատրություններ է պահանջում այդ հայտարարությունների համար։
Հիշեցնենք, Չինաստանի նախագահի Սաուդյան Արաբիա այցի և Պարսից Ծոցի երկրների հանդիպումից հետո, տարածվել էր հաղորդագրություն, որտեղ կոչ էր արվում Ծոցի վիճելի կղզիների հարցերը՝ Իրանի և Ծոցի երկրների միջև, լուծել բանակցությունների ու միջազգային իրավունքի հիման վրա։