Fitch միջազգային վարկանշային գործակալությունը Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը հաստատել է BB- մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ:
Fitch Ratings-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Fitch-ի սուվերեն վարկանիշների բաժնի տնօրեն Չարլզ Սևիլը Հայաստանի վարկանիշի հաստատումը բնութագրել է որպես ԱՄՀ-ի կողմից աջակցություն ստացող տնտեսական քաղաքականության ծրագրի համաձայն երկրում բյուջետային և արտաքին դիսբալանսի նվազեցման ցուցիչ:
«Այդուհանդերձ, տնտեսությունը շարունակում է խոցելի մնալ արտաքին ցնցումների նկատմամբ: Պետական պարտքն ու համախառն արտաքին պարտքը շատ ավելի մեծ են, քան մինչև 2008-2009 թթ. ճգնաժամը»,- ասել է նա:
2011 թ. Fitch-ը Հայաստանի կառավարությունից ակնկալում է բյուջետային դեֆիցիտի կրճատում մինչև ՀՆԱ-ի 3.9%:










































