Tuesday, 16 07 2024
09:45
«Երկու կողմն էլ պետք է դժվար ընտրություն կատարի և գնա բարդ փոխզիջումների»․ Միլլեր
Հայաստանի ԶՈւ-ն ցույց է տվել՝ պատրաստ է նոր մակարդակի վրա գործակցել ամերիկյան բանակի հետ
Սպասվում են տեղումներ
Իշխանությունը հավես չունի զբաղվելու եվրաինտեգրմամբ. որոշել են հրաժարվել հանրաքվեից
08:45
Նավթի գները նվազել են – 15/07/24
Քննարկվել է ԼՂ-ից տեղահանված երեխաների կրթության հարցը
Մամիկոն Ասլանյանը կալանքն օգտագործել է օգուտով՝ 50 կգ նիհարել է. «Հրապարակ»
Հնդկաստանի խնդիրը Կովկասում, ընդդեմ «թյուրք-պակիստանյան» պատի
01:00
«Հանրապետական» ​​կուսակցությունը Թրամփին պաշտոնապես առաջադրել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու
Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ Թալինի փոխքաղաքապետը ծեծել է իրեն և վնшսել իր «Opel»-ը
Սևանում սապբորդինգով զբաղվող քաղաքացին չի կարողացել վերադառնալ ափ
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ
Հայաստանը տարածաշրջանում ոլորտի գլխավոր դերակատարներից մեկը դառնալու ներուժ ունի
Աղձքում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Հայաստանը չի կարող մնալ տարածաշրջանի «կույր աղիք»
Երևանում միաժամանակ ձերբակալվել է 8 անձ. նրանցից 2-ը հետախուզվում էին սպանության փորձի համար
«Չջղայնացնելու ռազմավարությամբ» մնալու ենք թակարդում
Էրդողանն ասել է «հարատև խաղաղության» գինը
Երևանի ու Բաքվի միջև համաձայնությունը հնարավոր է, բայց կողմերը պետք է ծանր փոխզիջումների գնան. ԱՄՆ պետքարտուղարություն
Ադրբեջանցի զինծառայող է մահացել
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
23:30
Հյուսիսային Կորեան Ռուսաստան խնձոր կարտահանի
ՆԳՆ փրկարար ծառայությունը հակահրդեհային հանրային իրազեկման աշխատանքներ է իրականացրել
Երևանի Ագաթանգեղոսի-Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա
2 տղա և 2 աղջիկ Հաղթանակ կամրջի վրա մեքենայից կրակել են
Հայ-ամերիկյան զորավարժություններ. աղմուկն ավելի մեծ է, քան դրա առիթը
Վլադիմիր Զելենսկիի «հուլիսյան թեզիսները»
28–ամյա երիտասարդը փորձել է սպանել նախկին կնոջը և նրա քրոջը․ նախաքննությունն ավարտվել է
ԱՄՆ-ն գիտի՝ ինչպես կողմերին բերել համաձայնության. գլխավոր խնդիրը մնում է «միջանցքը»
Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները սառցալեռի պես են, միայն գագաթն է երևում, մնացածը ներքևում է

Լաչինի միջանցքի «հարցի գինը»

Այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքի շուրջ, ըստ էության իր բնույթով պատերազմ է, պարզապես ոչ մարտական գործողություններով: Դրա վկայությունն է այն, որ Բաքուն դեկտեմբերի 13-ի երեկոյան ամբողջապես դադարեցրել է նաև Արցախխի գազամատակարարումը, ինչպես անցնող տարվա փետրվար-մարտին:  Թե ինչ է նշանակում ձմռան այս շրջանում արգելափակել միակ ճանապարհն ու անջատել գազը, թերևս ավելորդ է բացատրել կամ մեկնաբանել: Դա պատերազմական գործողություն է, որը փաստացի տեղի է ունենում գործնականում համատարած ռազմա-քաղաքական լռության պայմաններում:Խոշոր հաշվով՝ ինչպես 44-օրյա պատերազմը, կամ ինչպես 2013-14 թվականներից ի վեր սողացող պատերազմը:

Եվրամիությունը, Միացյալ Նահանգները արտաքին գերատեսչությունների խոսնակների մակարդակով կոչ են արել Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքի ազատ տեղաշարժն ու էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքը, սակայն գոնե առայժմ այդ կոչերի բնույթն ու բովանդակությունը ավելի շուտ թողնում է «հերթապահ» տպավորություն, քանի որ քայլերը, որոնց գնացել է Ադրբեջանը, ըստ ամենայնի ենթադրել են նաև այդպիսի արձագանքի հավանականությունը:  Ալիևը հազիվ թե արկածախնդիր է, և թերևս գործել ու գործում է որոշակի հաշվարկով, քանի որ խոսքն ամենևին պարզապես սադրանքի մասին չէ, այլ արցախայության համար կենսական վտանգ պարունակող սադրանքի, ինչը բավականին ծանրակշիռ արարք է՝ լոկ անպատասխանատու կամ անհաշվենկատ լինելու համար: Իհարկե բարեբախտություն է, որ խոսքը ոչ բուն իմաստով պատերազմի մասին է, բայց այստեղ կա խնդրի մյուս կողմը: Այն իրավիճակը, որ առաջացել է, գործնականում կարող է «զարգանալ» հենց ավելի մեծ ու իրական պատերազմի վտանգով: Գործողությունները, որին գնում է Ադրբեջանը, ըստ էության նշանակում են որոշակի «վերջնագրային բնույթի» քաղաքական պահանջների առաջադրում:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին հայտարարել էր, թե միակողմանի զիջում չի կարող լինել, քանի որ ամեն այդպիսի զիջման որոշ ժամանակ անց հաջորդելու է միակողմանի զիջման նոր պահանջ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի արտաքին կապերի պատասխանատու Հիքմեթ Հաջիևը Բաքվում հանդիպել է արտասահմանցի դիվանագետներին ու ասել, թե Կաշենի ու Դրմբոնի հանքերի «ապօրինի շահագործումը» պետք է դադարեցվի: Դա՞ է Ադրբեջանի պահանջը, թե՞ Ադրբեջանը բարձրացնում է այդ հարցը, բայց նաև պատրաստ է դրա դիմաց ստանալ այլ զիջում, օրինակ հաղորդուղիների ապաշրջափակման հարցում: Այդ խնդիրները հնարավոր է դիտարկել ենթադրությունների մակարդակում, չունենալով ստույգ տեղեկատվություն բանակցությունների ներքին բովանդակության, ինչպես նաև նախապատմության առնչությամբ: Սակայն դատելով այն քայլերից, որին գնացել է Բաքուն, անկասկած է դառնում, որ հարցի գինը չափազանց մեծ է և հանգուցալուծումը թերևս լինելու է ստատուս-քվոյի նշանակալի փոփոխությամբ: Քննարկումների առարկան ըստ երևույթին այն է, թե ինչպես է արտահայտվելու այդ փոփոխությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում