Տեղական ինքնակառավարման մարմինները, կամավորների օգնությամբ և նրանց շնորհիվ, սկսել են ուշադրություն դարձնել իրենց ենթակայության տակ գտնվող խաղահրապարակներին, գրադարաններին, աղբահանման և մաքրման աշխատանքներին:
«Կամավորության նախաձեռնության ծրագրի շրջանակներում առավելագույն գումարը, որ յուրաքանչյուր համայնք կարող էր ստանալ, 90,000 դրամ է, ընդհանուր առմամբ՝ 1,300,000-ից մի փոքր ավելի գումար է նախատեսվել համայնքային ծառայությունների համար։ Մեր առջև խնդիր էր դրված, որպեսզի համայնքը մասնակից դառնա այս գործընթացներին»,- նշում է Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի տնօրեն Դավիթ Չիտյանը: