Monday, 22 07 2024
Խոշոր ավտովթար Երևանում. կա 3 զոհ, 1 վիրավոր
Սփյուռքի գիտնականները պարտիզանական դիմադրության են բախվում. քաղաքական կամքը ահագին բան կփոխի
12:30
Ովքե՞ր կարող լինել Հարիսի մրցակիցները նախագահական թեկնածուի մրցավազքում
Մեծ անակնկալներ են սպասվում. ՀՀ-ն ժամանակ է ձգում, որովհետև ԱՄՆ-ի ընտրությունները շատ հարցեր կփոխեն
Մենք ողջունում ենք ԵՄ կողմից կայացված պատմական որոշումները. Միրզոյան
Էրդողանը նոր ալյա՞նս է անոնսավորում
«Iveco»-ը դուրս է եկել ճանապարհից և շուրջ 180 մ գլորվել ձորը
«Կարմիր խաչը» այցելել է Բաքվում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին
Թուրքիայում BRICS-ին անդամակցության հայտ տալու կոչ են արել
Շրջապատվե՛ք ձեզ խրախուսող մարդկանցով, որոնք հավատում են ձեր երազանքին նույն նվիրումով, ինչպես՝ դուք». նախարար
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Սյունիքում հրաձգարանի հարևանությամբ տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին
Ուղիղ․ Ժողովրդավարական ուժերի հարթակը նախաձեռնում է ստորագրահավաք ԵՄ անդամակցության նպատակով
10:50
Բայդենն ընտրապայքարից հրաժարվել է հարցումների արդյունքների պատճառով. աղբյուրներ
10:40
ՆԱՏՕ-ի 500 000 զինվորական բարձր պատրաստության վիճակում է. դաշինքի խոսնակ
10:30
Բայդենին համոզել են հրաժարվել նրա ամենամոտ խորհրդականներից երկուսը
Տիգրան Մկրտչյանը Հունաստանի վարչապետի գրասենյակի համակարգողին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերները
10:10
Բիլ և Հիլարի Քլինթոնները պաշտպանել են Կամալա Հարիսիի թեկնածությունը
ԵՄ-ն բերում է որակ. միայն սա կարող է ամեն ինչի չափանիշ լինել
09:50
Կալիֆորնիայի նահանգապետը սատարում է Հարիսին
09:40
Մրցապայքարը թողնելու որոշումը Բայդենը կայացրել է վերջին 48 ժամում
Բուհերի վիճակն աղետալի է. ժամանակին ունենում էինք 19-20 հազար դիմորդ, այսօր՝ 12-14 հազար
09:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը Բայդենին կոչ է արել հրաժարական տալ
Մեքենան ընկել է փոսը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
Բաքուն ուզում է խառնել քարտերը. ինչքան շատանան միջնորդները, այնքան կբարդանա իրավիճակը
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
«Կեսօրից առաջ և հետո» Սիրանույշ Պապյանի հետ
Քաղաքացուն դուրս են բերել ձորից
08:10
«Հպարտ եմ նախագահի աջակցությունը ստանալու համար». Հարիս
Ժամանակը՝ ագրեսոր Ալիեւի եւ հեծանվորդ Փաշինյանի միջեւ

Շուշին շրջանցող այլընտրանքային ճանապարհն անհրաժեշտություն է, բայց դա էլ կարող են վաղը փակել

Երրորդ օրն է՝ Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ։ Արդեն իսկ քննարկվում է Շուշին շրջանցելու այլընտրանքային ճանապարհի տարբերակը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Շուշին շրջանցելու ճանապարհը պետք է սկսել կառուցել. «Այո, Շուշին շրջանցող ճանապարհ ի սկզբանե նախատեսված է եղել որ կառուցվի, բայց հարցը դա չէ: Կարող է կառուցենք, բայց Ադրբեջանցիները փորձելու են սադրել ճանապարհի այլ հատվածում, հարցը այն է, որ իրենց կողմից ոչ կառուցողական որևէ առաջարկ չպետք է քննարկվի: Իրենց առաջարկը հենց դա է, որ մտնեն Արցախի ինքնիշխան տարածք, փորձեն մոնիտորինգ անել, իսկ սա պատրվակ է: Դրանից հետո լինելու են այլ առաջարկներ, և օղակն ավելի է սեղմվելու»,-հայտարարեց Հայրապետյանը:

Դրա համար, ըստ նրա, Արցախի դիրքորոշումը հետևյալն է. «Շուշիի այլընտրանքային ճանապարհը կարևոր է, բայց Արցախի ինքնիշխանությունը խաթարող, վտանգի տակ դնող, կասկածի տակ դնող ցանկացած գործողություն ընդունելի չէ Արցախի Հանրապետության համար: Իրենք այս գործողություններով խառնվում են մեր ներքին գործերին, իսկ եթե խոսենք էկոլոգիական խնդիրներից, ապա հենց Ադրբեջանն է էկոլոգիական ճգնաժամ ստեղծել անտառահատմամբ, թունելների կառուցմամբ, գետերի հունի փոփոխությամբ և այլն: Նման գործողություններով նրանք ցանկանում են ռուս խաղաղապահներին սև լույսի տակ ցույց տալ և որպես հակառակորդ կողմ ներգրավել այդ ամենում: Ցանկանում են այս քայլերով Արցախը հայաթափել, որը չի հաջողվելու: Ողջ հայ ժողովուրդը մեծ գին է վճարել Արցախի համար, և Արցախի անկախությունը չունի այլընտրանք: Այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են կատարվում»,-ընդգծեց Սեյրան Հայրապետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում