Ադրբեջանը հիբրիդային պատերազմ է վարում թե Հայաստանի, թե Արցախի դեմ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը:
Ըստ քաղաքագետի`ֆեյք բնապահպանական ակցիան հետապնդում է շատ ավելի հեռահար նպատակ. «Ռուս խաղաղապահները չեն կարողանում իրենց գործառույթները իրականացնել կամ նպատակասլաց չեն: Ռուս խաղաղապահների վերահսկողությունը շատ թույլ է: Ակնհայտ է` մեկ միջնորդը չի կարողանում ապահովել այն անհրաժեշտ կենսապայմանները, որոնք հարկավոր են Արցախի գոյության համար: Արցախը ճնշելով այլ զիջումների պարտադրանք է Հայաստանին, ենթատեքստը միջանցքն է»:
Օրդուխանյանը կարծում է, որ Ադրբեջանն այս հիբրիդային գործիքով ստեղծում է վատթար իրավիճակ, բայց կարող է ստեղծվել հնարավորություն. «Ադրբեջանը այս սադրանքով հեռանկարի մեջ կարող է տուժել»: