Tuesday, 16 07 2024
ԲՏԱ նախարարը Հայաստանի տնտեսության զարգացման ծրագրերում կարևորում է մասնավոր ընկերությունների դերը
11:00
Ուկրաինացիների գրեթե կեսը կողմ է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելուն
Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան
10:40
Թրամփը հայտնել է փոխնախագահի իր թեկնածուի անունը
«Զանգեր»–ի մոտ մեքենան ընկել է ձորը
Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվել են
Ուղևորը տեղում մահացել է, մյուսները տեղափոխվել հիվանդանոց
Չինաստանը «կիսում է» Կենտրոնական Ասիան, ու՞մ նյարդերն են տեղի տալու
09:45
«Երկու կողմն էլ պետք է դժվար ընտրություն կատարի և գնա բարդ փոխզիջումների»․ Միլլեր
Հայաստանի ԶՈւ-ն ցույց է տվել՝ պատրաստ է նոր մակարդակի վրա գործակցել ամերիկյան բանակի հետ
Սպասվում են տեղումներ
Իշխանությունը հավես չունի զբաղվելու եվրաինտեգրմամբ. որոշել են հրաժարվել հանրաքվեից
08:45
Նավթի գները նվազել են – 15/07/24
Քննարկվել է ԼՂ-ից տեղահանված երեխաների կրթության հարցը
Մամիկոն Ասլանյանը կալանքն օգտագործել է օգուտով՝ 50 կգ նիհարել է. «Հրապարակ»
Հնդկաստանի խնդիրը Կովկասում, ընդդեմ «թյուրք-պակիստանյան» պատի
01:00
«Հանրապետական» ​​կուսակցությունը Թրամփին պաշտոնապես առաջադրել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու
Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ Թալինի փոխքաղաքապետը ծեծել է իրեն և վնшսել իր «Opel»-ը
Սևանում սապբորդինգով զբաղվող քաղաքացին չի կարողացել վերադառնալ ափ
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ
Հայաստանը տարածաշրջանում ոլորտի գլխավոր դերակատարներից մեկը դառնալու ներուժ ունի
Աղձքում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Հայաստանը չի կարող մնալ տարածաշրջանի «կույր աղիք»
Երևանում միաժամանակ ձերբակալվել է 8 անձ. նրանցից 2-ը հետախուզվում էին սպանության փորձի համար
«Չջղայնացնելու ռազմավարությամբ» մնալու ենք թակարդում
Էրդողանն ասել է «հարատև խաղաղության» գինը
Երևանի ու Բաքվի միջև համաձայնությունը հնարավոր է, բայց կողմերը պետք է ծանր փոխզիջումների գնան. ԱՄՆ պետքարտուղարություն
Ադրբեջանցի զինծառայող է մահացել
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
23:30
Հյուսիսային Կորեան Ռուսաստան խնձոր կարտահանի

Կրակը Հայաստանի ու Արցախի շուրջ. որտեղ է ջրի ռազմավարական պաշարը

Արցախի կամ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության ցանկացած բռնկման դեպքում Հայաստանում «բռնկվում» է ՄԱԿ ԱԽ դիմելու մասին խոսակցություն կամ քննարկում:

Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՄԱԿ ԱԽ նիստն ու քննարկումները գործնականում ցույց տվեցին, թե ինչպիսին է այդ հնարավորության հեռանկարը, ինչ է կարելի ակնկալել այդ գործիքից: Սա իհարկե չի խոսում ՄԱԿ ԱԽ «անպետքության» մասին: Երբ հարկ է լինում, այն կարող է և աշխատել, կարող է նաև ինչ որ արդյունք տալ, բայց գործնականում պետք է հանրայնորեն, ըստ էության համահայկական մասշտաբով արձանագրել, որ այսօր գործնականում չկա աշխատող որևէ միջազգային ատյան, լինի դա ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, թե որևէ այլ կառույց: Հետևաբար, «արդարադատության» ատյան փնտրելու «դիսկուրսը» բացարձակ անպտուղ է և անիմաստ:

Ստեղծվել է իրավիճակ, երբ՝ անկասկած շարունակելով աշխատանքը արտաքին բոլոր ուղղություններով, Հայաստանը, Արցախն ու հայկական Սփյուռքի շատ թե քիչ կենսունակ, պրագմատիկ, ռացիոնալ որևէ ռեսուրսային շերտ առանցքային «որոնումը» պետք է կատարեն սեփական շրջանակում, նախ իրավիճակը հնարավորինս խորքային գնահատելու, առկա մեծ ու փոքր մոտիվներն ու շահերը արձանագրելու, այսպես ասած «հավաստանշելու», և այդ ուղղությամբ կամ ավելի շուտ ուղղություններով շատ կոնկրետ աշխատանքային քայլեր մշակելու համար, այդ ամենի հիմքում տեսնելով միմիայն ներքին ինքնաբավության աստիճանի աճը, որը թույլ կտա արտաքին հարցերում ևս հասնել շատ, թե քիչ ինքնուրույնության և ինքնաբավության:

Սրա համար է նաև, որ պարբերաբար խոսել ու խոսում եմ արտաքին դերակատարների հետ Հայաստանի հարաբերության օրակարգում հայ-ադրբեջանական հակամարտության առաջնայնությունը հմտորեն, սահուն կերպով տնտեսական փոխշահավետության օրակարգով փոխարինելու հրամայականի մասին: Ոչ թե այն պատճառով, որ արցախյան հարցը կամ կոնֆլիկտն ու դրանից բխող անվտանգության հարցերը առաջնային չեն, այլ որովհետև դրանք չեն կարող լինել երկկողմ հարաբերությունների արդյունավետ, կայուն ու խորքային հիմք: Եվ ավելին, այդ հարցերում Հայաստանի ու Արցախի համար արդյունավետ լուծումների կամ գործընթացների հավանականությունը կախված է լինելու հենց այն հանգամանքից, թե երկկողմ հարաբերությունների՝ տնտեսական փոխշահավետությամբ լեցուն ինչ օրակարգ կա այս կամ այն խոշոր կամ ռեգիոնալ խաղացողի հետ: Սա լրջագույն հարց է, որը հայկական օրակարգում ունի գրեթե անտեսանելի ներկայություն, իսկ արտաքին օրակարգում՝ գրեթե զրոյական առկայություն, հատկապես մյուս խնդիրների համեմատությամբ: Քանի դեռ հայկական պետականությունն ու դրան զորավիգ լինելու մասին խոսող հայկական հավաքականությունը գործնականում ձեռնամուխ չլինեն այդ ամուր և ռազմավարական հեռանկար պարունակող հիմքերի առարկայական ձևավորմանը, Հայաստանն ու Արցախը գտնվելու են պարբերական «հրդեհաշիջման» ռեժիմում, ընդ որում որպես կանոն՝ «ջրի անբավարար» պաշարներով: Իսկ ջրի խնդիրը այսօր համաշխարհային խնդիր է, ընդ որում բառի բուն և պատկերավոր իմաստով, որովհետև համաշխարհային պատերազմի ռեժիմում՝ որում գտնվում է այսօր մոլորակը, միշտ գերակշռում է կրակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում