Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին:
Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ը:
Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահական նստավայրում, որին մասնակցել է նաև Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը:
Հանդիպումը կայացել է մամուլի համար փակ ռեժիմով: