
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սերգեյ Ալեյնիկին նշանակել Է արտաքին գործերի նախարար: Այս մասին հաղորդում է «БелТА» գործակալությունը։
Բացի այդ, Ալեքսանդր Լուկաշենկոն Անդրեյ Լուկյանովիչին նշանակել է որպես Բելառուսի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար: Լուկաշենկոն հայտնել է, որ Ալեյնիկի և Լուկյանովիչի հետ քննարկել է նրանց հետագա գործունեության հետ կապված մանրամասները։
«Հեշտ չի լինելու», – նշել է Բելառուսի ղեկավարը։
Բելառուսի նոր արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը 2013-2020 թթ.-ին աշխատել է որպես Միացյալ Թագավորությունում Բելառուսի դեսպան, իսկ 2020 թվականից՝ Բելառուսի ԱԳ նախարարի տեղակալ: 2022 թ.-ից նա նշանակվել էր որպես Բելառուսի ԱԳ նախարարի առաջին տեղակալ:
Բելառուսի նախկին արտգործնախարար Վլադիմիր Մակեյը մահացել է նոյեմբերի վերջին, 64 տարեկան հասակում։ Մակեյը դիվանագիտական ծառայության մեջ էր եղել1993 թ.-ից, իսկ Բելառուսի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրել Էր 2012 թ.-ից։
2008-ից 2012 թթ.-ին Մակեյն աշխատել էր որպես Բելառուսի նախագահի վարչակազմի ղեկավար։ 2000-2008 թթ.-ին նա աշխատել էր որպես նախագահի օգնական։