
Ուկրաինային օգնություն տրամադրելու նպատակով Փարիզում անցկացվել է դոնորների միջազգային համաժողով, որին մասնակցել են 47 պետություններ և շուրջ 20 միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև ֆրանսիական 500 ընկերություններ և ներդրումային հիմնադրամներ: Այս մասին հաղորդում է «France 24» գործակալությանը:
Համաժողովի ընթացքում ելույթի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունն Ուկրաինային կտրամադրի 30 միլիոն լուսադիոդային լամպ և 800 էլեկտրական գեներատոր էներգետիկ համակարգը կայունացնելու համար, այդ թվում՝ 40 խոշոր գեներատորներ, որոնք կարող են էլեկտրաէներգիա մատակարարել 30 հիվանդանոցների:
Ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ այս օգնությունը կուղարկվի Լեհաստանում գտնվող հանգույցի միջոցով, որը կսկսի գործել արդեն հաջորդ շաբաթ: Իր հերթին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինը «РИА Новости» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ Կիևի ռազմական պարտությունը մոտենում Է Ուկրաինայի էներգաօբյեկտներին ՌԴ-ի հարվածների շնորհիվ:
Ուկրաինայի ենթակառուցվածքներին ՌԴ-ի զինված ուժերի հարվածներն սկսվել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյուններից հետո, որոնցում Մոսկվան մեղադրեց Ուկրաինայի հատուկ ծառայություններին:
ՌԴ-ն հարվածներ է հասցնում Ուկրաինայի Էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական կառավարման և կապի օբյեկտներին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբեերի 11-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ կայացած զրույցում հայտնել Էր, որ Ուկրաինայում ոչնչացվել Է Էներգետիկ ենթակառուցվածքի 50 տոկոսը
The Ukrainian spirit remains unbroken. Unyielding.
We will help the Ukrainian people as long as necessary.
We have already mobilised 800 generators.
Now Europe is providing more support to help Ukraine get through the winter ↓ https://t.co/esORtx6EIN
— Ursula von der Leyen (@vonderleyen) December 13, 2022