Սա ռուս-ադրբեջանական փոխհամաձայնեցված սադրանք է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ազատ քաղաքացի» հկ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը:
Վերջինս կարծում է, որ Հայաստանի կողմից պետք է նշվի՝ ինչ ենք ակնկալում ՄԱԿ ԱԽ-ից․ « Ռուս խաղաղապահներին պետք է փոխարինել միջազգային մանդատ ունեցող խաղաղապահներով: Ադրբեջանը «բազար» է անում ՌԴ-ի հետ, թե ինչ պետք է զոհաբերի Հայաստանի շահերի հաշվին: Հայաստանը պետք է աշխարհին ցույց տա, որ Արցախի հարցում այլ տարբերակ, քան Կոսովոյի տարբերակն է՝ չկա»: