Ինչպես այսօր գրում է Независимая газета-ն, Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը ստեղծում է «Ստալինի անվան հակակոռուպցիոն կոմիտե»: Այս ծրագրի հիմնական նպատակն է պայքարել կոռուպցիայի դեմ հանուն երկրի պաշտպանության, այլ ոչ թե նրա մասնատման:
«Աշխատանքը դժվար է և քրտնաջան: Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են դրան, խնդրեմ, համեցե՛ք մեր շարքերը: Մնացածը գնացե՛ք Սելիգեր կամ Հակասելիգեր (ակնարկվում են իշխանության և ընդդիմության կողմից ստեղծված երիտասարդական կառույցները.- 1in.am): Ընտրե՛ք: Մենք էլ լարված աշխատելու ենք, սակայն հանգիստ, խուսափելով հիստերիկայից և դեմագոգիկ ամբոխահաճությունից: Ի գործ, ընկերներ»,- ասվում է կոմունիստների կայքում:
Նմանատիպ նախագիծ իրականացնում է նաև սկանդալային բլոգեր Ալեքսեյ Նավալնին: Թե ինչով է այս նախագիծը տարբերվելու մյուսից՝ ցույց կտա ժամանակը: Ակնհայտ է, որ սա նախընտրական քարոզչության մի մասն է, մանավանդ որ մինչև խորհրդարանական ընտրություններ մնացել է շատ քիչ ժամանակ: