Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մունդիալ-2022․ Ինչպես կանգնեցնել Մեսիին․ Խորվաթ մարզիչը բացում է փակագծերը

Այսօր Երևանի ժամանակով 23։00-ին տեղի կունենա աշխարհի առաջնության կիսաեզրափակչի առաջին՝ Արգենտինա-Խորվաթիա հանդիպումը։ Բուքմեյքերներն ու վերլուծաբաններն այս դիմակայության բացահայտ ֆավորիրտ են համարում արգենտինացիներին։ Վերջիններիս խաղի հիմնական ժամանակում հաղթանակի համար սահմանված է 1․95 գործակից։ Ոչ-ոքին գնահատված է 3․3, իսկ Խորվաթիայի հաղթանակը՝ 4․8 գործակցով։ Արգենտինայի եզրափակիչ դուրս գալու գործակիցը, 1․43, իսկ Խովրաթիայի անցումը գնահատված է 3 գործակցով։ Չմոռանանք, որ քառորդ եզրափակչում մեծ անահկնալ մատուցելով խորվաթները հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում հաղթել էին մրցաշարի գլխավոր ֆավորիտ, աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիային։ Համեմատության համար նշենք, որ Խորվաթիայի դեմ խաղում Բրազիլիայի հաղթանակի գործակիցն ընդամենը 1․25 էր։ Վերջին անգամ Արգենտինայի և Խորվաթիայի միջև հանդիպումը տեղի է ունեցել աշխարհի նախորդ առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում։ Անտե Ռեբիչի, Լուկա Մոդրիչի եւ Իվան Ռակիտիչի գոլերի շնորհիվ խորվաթները հաղթել էին խոշոր 3:0 հաշվով։

«Խորվաթիան արդեն իսկ աշխարհի լավագույն հավաքականների քառյակում է և դա մեծ հաջողություն է մեր երկրի համար։ Մենք հիանալի աշխատանք ենք կատարել վերջին երկու աշխարհի առաջնություններում։ Հիմա ուզում ենք ավելի մեծ նվաճման հասնել, մենք խաղում ենք մեծն Արգենտինայի դեմ, գերազանց թիմի՝ Լեո Մեսիի գլխավորությամբ։ Նրանց վրա ավելի մեծ ճնշում կա, մենք գիտենք նրանք ինչպես են խաղում, հանուն ինչի են ուզում հաղթել այս խաղը։Ես վստահում եմ խաղացողներին, մենք շատ ադապտացվելու կարիք չունենք։ Խորվաթիան իր խաղաոճը կպարտադրի։ Ոմանք թերահավատորեն վերաբերվեցին իմ այն հայտարարությանը, որ Բրազիլիայի դեմ խաղում Խորվաթիան պատրաստ է սենսացիա մատուցել։ Բայց մենք արեցինք դա ապացուցելով, որ Խորվաթիայի համար անհաղթահարելի մրցակիցներ չկան»,- ասել է Խորվաթիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը։ Վերջինս տակտիկական գաղտնիք է բացել, հայտարարելով, որ Լիոնել Մեսիի նկատմամբ անհատական հսկոսություն չի սահմանելու․ «Մեսիի նկատմամբ անհատական վերահսկողություն չենք սահմանի։ Նա շատ է սիրում տեղաշարժվել խաղադաշտում, ուստի մենք պաշտպանական օղակում զգոն և կազմակերպված կգործենք։ Պետք է համախմբված և կարգապահ խաղանք պաշտպանությունում»։

Նշենք, որ 35-ամյա Մեսին ընթացիկ առաջնությունում դարձել է չորս գոլի հեղինակ: Նա լավագույն ռմբարկուների պայքարում մեկ գնդակ է զիջում իր ակումբակից, Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին, որը 5 գոլով առաջատարն է: «Սպասու՞մ եմ Մեսիի դեմ խաղին։ Առաջին հերթին հպարտ եմ, որ նորից խաղալու եմ աշխարհի առաջնության կիսաեզրափակչում և խաղալու եմ մեծ թիմի դեմ։ Սա է կարևորը, այլ ոչ թե պարզապես խաղալ մեկ ֆուտբոլիստի դեմ։ Իհարկե, Լիոնել Մեսին Արգենտինայի լավագույն ֆուտբոլիստն է, և մեզ համար շատ դժվար կլինի նրան կանգնեցնել, բայց մենք պատրաստվել ենք և պատրաստվում 100 տոկոսով ներդնել մեր ուժերը։ Հուսով եմ, որ դա բավարար կլինի եզրափակիչ դուրս գալու համար։Բոլորն ուշադրություն են դարձնում մեծ հավաքականներին, իսկ մենք փոքր երկիր ունենք, ոչ ոք մեզ լուրջ չի ընդունում, բայց մեզ համար խնդիր չէ ֆավորիտների ստվերում լինելը։Իհարկե, մենք կցանկանայինք ավելի շուտ ավարտել հանդիպումները և չանցնել 11-մետրանոցների շարքը, բայց մենք պատրաստ ենք անել հնարավորը հաղթելու համար»,- ասել է Խորվաթիայի հավաքականի առաջատար և ավագ Լուկա Մոդրիչը։ Այո, ֆուտբոլային աշխարհը սպասում է համաշխարհային ֆուտբոլի երկու գիգանտների, երկու տաս համարների Մոդրիչի և Մեսիի դիմակայությանը։ Այս ֆուտբոլիստների փայուն խաղի ու մեծ ջանքերերի շնորհիվ Խորվաթիան և Արգենտինան կիսաեզրափակչում են։

Ինչևէ, այսօրվա հանդիպման գլխավոր մցավարը կլինի իտալացի Դանիելե Օրսատոն։ Այս առաջնությունում Օրսատոն կսպասարկի Արգենտինայի թիմի մասնակցությամբ երկրորդ հանդիպումը։ Խմբային փուլում նրա մրցավարությամբ արգենտինացիները 2:0 հաշվով հաղթել էին Մեքսիկայի թիմին։Արգենտինա – Խորվաթիա զույգի հաղթողը եզրափակիչում կմրցի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի եւ Մարոկկոյի հավաքականների դիմակայության հաղթողի հետ։ Այդ խաղը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում