Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:
Վարդենյաց լեռնանցքում, Ապարան, Աշտարակ, Թալին, Ճամբարակ, Ջերմուկ քաղաքներում, Ամասիայի, Աշոցքի, Եղեգնաձորի տարածաշրջաններում, Տիգրանաշենի ոլորաններում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։