Friday, 19 04 2024
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում

Բարդ իրավիճակի նուրբ հարցը, որի հանդեպ պաշտոնական Երևանը թերևս պետք է լինի շատ ուշադիր

Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման թեմայով միջազգային գլոբալ ֆորումի բացմանը ունեցած ելույթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հավանությանն է արժանացրել օրերս Թուրքիայում քաղաքական շրջանակների մակարդակում հնչեցված միտքը, որ Հայաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը ունեն միմյանց կարիքը: Հայաստանի վարչապետը հայտարարել է, թե կողմ է այդ մտքին, սակայն կարծում է, որ երեք երկրները միմյանց հետ կարող են խոսել նախ և առաջ ատելության խոսույթը բացառելու թեմայով, այդ խոսույթը բացառելու համար: Հայաստանի վարչապետը հայտարարել է նաև, թե ինքը չի վիրավորվում, երբ իրեն վիրավորելու համար ընդդիմախոսներից շատերն իրեն անվանում են թուրք:

Հասկանալի է միանգամայն, թե ինչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանն ու ինչն է այդ խոսքի գլխավոր ուղերձը: Այն է, որ Հայաստանի պաշտոնական քաղաքականությունը թուրքը չի դիտարկում ատելության առարկա և հարևանների հետ հարաբերությունը չի կառուցում զգացականության, զգայականության վրա, չի կառուցում ատելության վրա, այլ կերպ ասած՝ Հայաստանը չէ խնդիրների պատճառը, այլ նրանք, որոնք «հայը» դիտարկում են վիրավորանք և դարձնում են ատելության առարկա, դիտարկում են թիրախ՝ զուտ միայն հենց հայ լինելու համար: Բայց, Հայաստանն ունի՞ պարբերաբար «արդարանալու», այսպես ասած սպիտակ երևալու անհրաժեշտություն, և ի՞նչ հարց է լուծվում դրանով, որքանո՞վ է այդ աշխատանքը բերում խնդիրների էֆեկտիվ լուծման, Թուրքիայի և Ադրբեջանի վարքագծի փոփոխության, կամ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ միջազգային դերակատարների վարքագծի փոփոխության: Սա մեղմ ասած մեծ հարց է, եթե չասեմ, որ ունի նաև պատասխան՝ չի փոխում թե նրանց վարքագիծը, թե նրանց հանդեպ միջազգային հանրության վարքագիծը: Իհարկե, միշտ հնարավոր է ասել, որ այդպես չանելու դեպքում, կունենայինք շատ ավելի ագրեսիվ պատասխան ու բարդ վիճակ: Բայց, դա թերևս չափելի չէ: Փոխարենը, բավականին հստակ է, որ առկա մարտավարությունը չունի բավարար էֆեկտիվություն, հետևաբար այն պետք է ենթարկել շտկումների, եթե իհարկե չկան արդեն այլ՝ հանրության համար անպատկերացնելի միտումներ: Դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է սկսի Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ գործել կամ խոսել «ատամ ընդ ատաման» սկզբունքով:

Բոլորովին: Բայց, ըստ ամենայնի Հայաստանը պետք է փորձի իր խոսույթը համալրել քաղաքական սխեմաներով և բովանդակությամբ, խոսելով ոչ թե այն մասին, թե ինչ հանդարտ եմ թուրք բառի կամ թուրքերի հանդեպ զգացումները՝ չնայած ցեղասպանության հանգամանքին, այլ պարզապես անելով նույն Թուրքիային կոնկրետ առաջարկներ՝ ուղղակի, թե անուղղակի, կապված ռեգիոնալ գործակցության հեռանկարների, ռեգիոնալ անվտանգության հեռանկարների, հետ, ձգտելով այդ խոսակցությանը ներգրավել այլ դերակատարների:

Բանն այն է, որ, երբ խոսույթը այն է, ինչ կա և հնչել է օրինակ այսօր, դրան որպես կանոն Հայաստանում հաջորդում է հակառակ տրամաբանությամբ արմատական դիրքավորման աշխուժությունը, որ պայմանականորեն կարող ենք հանրագումարի բերել «թուրքն իմ թշնամին է» հայտնի, շրջանառված հասարակական-քաղաքական կարգախոսի ձևակերպումով: Ըստ էության, ստացվում է, որ մի «ծայրահեղությունը» խթանում է մյուսին, ու այստեղ մեծ հարց է առաջանում, թե ինչ «էֆեկտ» է ստացվում, երբ ստեղծվում է տպավորություն, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը «խաղաղասեր» է, իսկ ահա Հայաստանի հանրությունը՝ ոչ պակաս ագրեսիվ, որքան հայության հանդեպ թուրքական կամ ադրբեջանական վերաբերմունքը: Սա թերևս նուրբ հարց է, որին պետք է արժանացնել բավարար ուշադրություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում