Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը չի բացառում, որ Լաչինի միջանցքում սադրանքը Թուրքիայի ընդհանուր ծրագրի մաս է. «Ադրբեջանա-թուրքական հարաբերությունները հիմա փորձում են բարձր մակարդակի վրա: Ադրբեջանի քաղաքականության հերթական դրսևորումն է, որով փորձում են ճնշել Հայաստանին, որին այդ հարցում օգնում է Թուրքիան:Դժվար է պատկերացնել Ադրբեջանի գործողությունները առանց Թուրքիայի հետ համաձայնության: Թուրքիայի վերջնական նպատակը տարածաշրջանում դառնալ միակ ուժային կենտրոնը»: