Բաքուն այսպես կոչված Էկոլոգիական ակցիային փորձում է քաղաքացիական բնույթ տալ ու պաշտպանվել երեխաներով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանը:
Ինչպես նշում է Աղաբեկյանը, քաղաքական մակարդակով հայտարարություններից այն կողմ ԼՂ իշխանությունը այս պահին ոչինչ չի կարող անել. «Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության տիրույթում: Սա մեզ համար կյանքի հարց է, 120 հազար արցախցի այս պահին գերու կարգավիճակում է: Նյարդերի պայքար է սկսվել, արցախցին պատրաստ է Արցախը պահել հայկական»: