ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ժաննա Անդրեասյանին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ժաննա Անդրեասյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: