
Կիպրոսի հունական ազգային գվարդիայի բանակը հակաօդային պաշտպանության զորավարժություններ է անցկացնում ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրից օդ բարձրացող «Rafale» տիպի մարտական կործանիչների մասնակցությամբ։
Հունական լրատվամիջոցները նշում են, որ Միջերկրական ծովի արևելքում TALOS 2/2022 ծածկանունով անցկացվող զորավարժությունների ընթացքում մշակվում են Հունաստանի ազգային գվարդիայի օդուժի տեղակայման մարտավարությունը և օդային գործողությունների պլանավորման ու կառավարման նախապատրաստական փուլերը։ .