Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հուսով է, որ Ադրբեջանի կողմից այս տհաճ սադրանքը ներքաղաքական խժդժության առիթ չի տա. «Ադրբեջանը փորձում է Արցախում հումանիտար աղետ ստեղծել: Ադրբեջանը ուզում է մաքսիմումին հասնել, սա մի քանի ուղղություններով ծրագրված սադրանք է»:
Պատգամավորը նշեց, որ իրենք որպես իշխանություն էմոցիոնալ մոտեցման իրավունք չունենք. «Իշխանության համար ամենակարևորը ՀՀ անվտանգությունն է: Արտաքին վեկտորը փոխելը այդքան հեշտ չէ, քաղաքական մեծ հարցեր կան:
Մենք պայթյունավտանգ իրավիճակում ենք, բայց ոչ մեկ ձեռքները ծալած նստած չեն: Միակ բանը, որ այս իրավիճակում պահանջվում է` միասնականությունն է»: