Thursday, 19 09 2024
Սերժ Սարգսյանի «կոստյումի» վերաձեւման մեխանիկան
20:50
Բրիտանական Easyjet ավիաընկերությունը Լոնդոնից, Ժնևից և Միլանից թռչելու է Թբիլիսի
ՀՀ ԱԺ-ում կայուն մեծամասնության սկզբունքը վերացվելու է, բայց ոչ 2026-ի ընտրություններին ընդառաջ
«Պարոն նախարար, կա՛մ Դուք եք նախագահ, կա՛մ էլ ասեք, որ պարոն Իոննիսյանն է նախագահում»
Չենք կարող շարունակաբար մնալ պետության զավթումը երաշխավորող սահմանադրական սկզբունքի գերին․ Սաքունց
Արցախի դրոշը մերժողները խայտառակ են եղել․ Տիգրան Խզմալյան
Կառավարությունը մտադիր է ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի օդանավակայանները սպասարկեն 10 մլն ուղևոր
Սփյուռքը էական նշանակություն կարող է ունենալ աշխարհում հայկական գինու հանրահռչակման և սպառման առումով. նախարար
Կորցնելով Արցախը՝ կորցրել ենք նաև մեծ տնտեսական պոտենցիալ․ Գեղամ Հակոբյան
Նորք Մարաշը Կենտրոնին կապող Արմենակյան փողոցի բեռնաթափման նպատակով նոր ճանապարհ է կառուցվում
ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ Ֆրանսիայի դեսպան
19:20
Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է Կիև կատարելիք այցի մասին
Հաշմանդամություն ունեցողների կարիքների գնահատմանն ուղղված բարեփոխումը կարծրատիպեր է կոտրում. Նարեկ Մկրտչյան
19:00
Մեհրաբյան online
Միջանցքի գաղափարը Պուտինինն է, ոչ թե Ալիևինը. Ադրբեջանի նախագահը դա միայն PR-ի համար է օգտագործում
18:50
Իտալիայի հյուսիսում տարհանում են իրականացրել հեղեղումների պատճառով
Հաճախ Սփյուռքում պայքարում են միմյանց դեմ, բայց կան նաև պետականամետ կազմակերպություններ
18:30
ԵՄ-ն Ռուսաստանի ակտիվներից ստացված եկամուտների մի մասը կուղղի Ուկրաինայի էներգետիկայի ոլորտի վերականգնմանը
Կան երկրներ, որոնց հետ կարող ենք ռազմատեխնիկական և անվտանգային հարաբերություններ զարգացնել
18:10
Հնդկական զինամթերքն ուղարկվել է Ուկրաինա՝ չնայած ՌԴ-ի բողոքներին. Reuters
Արցախի «իրավական ինքնապաշտպանության» կարեւոր նախադեպ
Շահագործման է հանձնվել Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան
Ցավալի է, բայց ես ԼՂ բնակիչների վերադարձի հնարավորություն չեմ տեսնում․ Միխայել Ռոթ
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
ՌԴ-ն էժան պրոպագանդա է անում, բայց ես ուրախ կլինեմ, եթե ՀՀ-ն էլ ավելի մերձենա ԵՄ-ի հետ․ Ռոթ
17:30
Yandex Plus-ը և «Kinodaran»-ը՝ Viva-ի «START+» կանխավճարային սակագնային պլանի շրջանակում
«ՀՀ իշխանությունները ընդդիմացել են ռուսաստանյան ռեժիմին և Պուտինին ցույց են տվել իրենց սահմանները»
Լիբանանում փեյջերների պայթյունից զոհերի թիվը հասել է 25-ի
Ակտիվ աշխատանք է տարվում դեպի Նյու Յորք և Լոս Անջելես ավիացիոն ուղիղ կապի հաստատման համար
17:16
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել թույլ տալ Ուկրաինային՝ հարվածել Ռուսաստանի խորքերին

Վարչապետը ծանոթացել է Առողջապահության նախարարության 2022թ. կատարողականին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և փոխնախարարները ներկայացրել են ըստ ոլորտների ԱՆ կողմից իրականացված աշխատանքները:

Զեկուցվել է, որ ընթացիկ տարում շարունակվել է առողջապահության ոլորտի համակարգային նշանակության ծրագրերի իրականացումը: Առանցքային բարեփոխումների շարքում մեկնարկել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման գործընթացը, որը կշարունակվի հաջորդ տարի: Մշակվել է «Հանրային առողջապահության մասին օրենքի նախագիծը», տարեսկզբին հաստատվել է «Առողջապահական ծառայությունների որակի բարելավման միջոցառումների ծրագիրը», որի շրջանակում սկսել է բժշկական հաստատությունների լիցենզավորման պայմանների վերանայման գործընթացը, նախանշվել է բուժհիմնարկներում որակի բարելավման համակարգերի ներդրում և այլն: Սա միտված է բուժհաստատությունների հավատարմագրման սահուն ընթացքի ապահովմանը: Առողջապահության ոլորտի մարդկային ռեսուրսների զարգացման նպատակով պլանավորվել է բուժաշխատողների, բժիշկների լիցենզավորման համակարգի ներդրում, որոշ բուհերում մեկնարկել է բուժքույրերի բակալավրիատ ծրագիրը: Շարունակվել են ծխախոտի օգտագործման վերահսկողության, առողջ սնուցման, ֆիզիկական ակտիվության խթանման ծրագրերը, «2021-2025 թթ. իմունականխարգելման ազգային ծրագրով» նախատեսված միջոցառումները, հաջող իրականացվել է «Վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման ծրագիրը»: Ընդլայնվել է վարակիչ հիվանդությունների կանխարգելման և բուժման ծրագրերի շրջանակը:

Նշվել է, որ ընդլայնվել է անպտղության հաղթահարման պետական ծրագրի շրջանակը, և շահառուներ են դարձել նաև զոհված զինծառայողների ծնողները. 2022թ. ծնվել է 105 երեխա, որից 28-ը՝ զոհված զինծառայողների ընտանիքներում: 2023թ. շահառուների ցանկը կընդլայնվի, և կավելացվեն 30-35 տարեկան գյուղաբնակ քաղաքացիները: Առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումների միջոցառումների ծրագրի շրջանակում՝ մշակվել է նոր բոնուսային համակարգ, փոխվել է տնային այցերի համակարգը, լինելու են ընտանեկան բժիշկների նոր գործելակարգեր: 2023թ. կմեկնարկի 3 պիլոտային ծրագիր Երևանում և մարզերում: Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագրերի շրջանակն ընդլայնվել է ևս 2-ով՝ մամոգրաֆիկ և կոլոռեկտալ քաղցկեղի: Էլեկտրոնային առողջապահության շրջանակում՝ թվայնացվել և բժշկական հաստատություններում ներդրվել է 14 գրանցամատյան, 3 հիվանդությունների ռեգիստր, 2022թ. հունիսից կենտրոնացված համակարգով դեղերը նշանակվում են էլեկտրոնային դեղատոմսով: Մշակման/ներդրման փուլերում են մի շարք ռեեստրներ, ամբուլատոր քարտեր և այլն:

2022թ. ուշադրության կենտրոնում են եղել առավել բարձր մահացածություն ունեցող հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը. մասնավորապես, չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի շրջանակում վերջին 4 տարում մատուցվող ծառայություններն ավելացել են շուրջ 3.5 անգամ, սիրտ-անոթային հիվանդություններինը՝ 2 անգամ: Նշվել է, որ ուղեղի անոթների կաթվածի բուժումը` Stroke ծրագիրը, որը հասանելի է Երևանում, 2022թ. ներդրվել է նաև Գյումրիում, 2023թ. նախատեսվում է այն ներդնել Գորիսում և Վանաձորում: Ընդլայնվել է Հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների 2022-2026 թթ. ծրագիրը: Մեկնարկել է Շտապ բժշկական օգնության միասնական համակարգի ներդրումը: Առողջապահական հաստատությունների արդիականացման և օպտիմալացման գործընթացի շրջանակում՝ նախատեսված է առնվազն 50 բժշկական կազմակերպության կառուցում/վերակառուցում, որից՝ 20 հիվանդանոց, 10 պոլիկլինիկա, առնվազն 20 գյուղական ամբուլատորիա և ՀՎԿԱԿ-ի 2 մարզային մասնաճյուղ։ Տարբեր ծավալի շինարարական աշխատանքներ են ընթանում շուրջ 14 բժշկական կենտրոնում, որոնք շահագործման հանձնվելուց կահավորվելու են համապատասխան բժշկական սարքավորումներով և գույքով: 2023թ. նախատեսված է նախագծանախահաշվային փաթեթների մշակում 20 գյուղերի բժշկական ամբուլատորիաների, Ջերմուկի առողջության կենտրոնների, 10 քաղաքային պոլիկլինիկաների և 3 հիվանդանոցների համար: Օպտիմալացում է իրականացվում մի շարք բուժհաստատություններում, որի շրջանակում նախատեսվում է այդ թվում՝ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» և «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների միավորում:

Կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ Վարչապետի հարցադրմանն ի պատասխան Առողջապահության նախարարը զեկուցել է, որ կորոնավիրուսն արդեն դիտարկվում է որպես վարակիչ հիվանդությունների շարքի հիվանդություն և ներառվել է «2021-2025 թթ. իմունականխարգելման ազգային ծրագրով» նախատեսված պատվաստումների ցանկում: Նախարարի գնահատմամբ՝ կորոնավիրուսի առումով Հայաստանում հանրային իմունիտետը բավական բարձր է, և բռնկումներ չեն սպասվում:

Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են ԱՆ 2022թ. գործունեության կատարողականին և առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր:

Վարչապետը նշել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի կարևորությունը և հանձնարարել ներկայացնել ֆինանսավորման նպատակահարմար մեխանիզմների տարբերակներ: Համակարգի հաջող ներդրման և ընդհանրապես ոլորտի զարգացման համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է որակական բարձր չափանիշների հետևողական ներդրումը: «Ֆիզիկական ենթակառուցվածք, մասնագիտական կարողություններ և բովանդակային ենթակառուցվածք՝ սրանք այն առանցքային գործոններն են, որոնց պատշաճ ապահովումը թույլ կտա մատուցել բարձր որակի առողջապահական ծառայություններ հանրությանը», – ասել է Կառավարության ղեկավարը:

Երկրի վարչապետն անդրադարձել է անպտղության հաղթահարման պետական ծրագրին և ընդգծելով դրա ռազմավարական բնույթը՝ հանձնարարել մշակել այն 100 տոկոսով ընդլայնելու առաջարկներ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաև ուշադրության կենտրոնում պահել կապիտալ շինարարության ծրագրերը և սահմանված ժամանակացույցի պահպանումը:

Կառավարության ղեկավարը կարևորել է հիվանդությունների կանխարգելման, առողջապահական զբոսաշրջության զարգացման, ծառայությունների արտահանման, առողջ ապրելակերպի խթանման, էլեկտրոնային առողջապահության ներդրման, դեղերի գրանցման, շրջանառության և վաճառքի նկատմամբ պատշաճ վերահսկողության, ծխելու դեմ պայքարի, պետպատվերի բաշխման համակարգի փոփոխության, սքրինինգային ծրագրերի ընդլայնման ուղղությամբ միջոցառումների շարունակականությունը:

Վարչապետը հանձնարարել է հանրային ակտիվ իրազեկում իրականացնել առողջապահական ոլորտի ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև միջգերատեսչական փոխգործակցության ձևաչափով քննարկումներ ծավալել գործընկեր կառույցների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում