Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը օրերս անդրադարձել էր հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման թեմային։
Իբրահիմ Քալընը իր խոսքում շեշտել է, թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո տարածաշրջանում խաղաղություն եւ բարգավաճում է լինելու։
Նրա խոսքով, դրանից բոլորը կօգտվեն, իսկ ամենաշատը կօգտվի Հայաստանը։ «Քանի որ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող 3 մլն բնակչությամբ փոքր երկիր է։ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ամենաշատը Հայաստանի զարգացմանը կնպաստի։
Իհակադրություն Հայկական սփյուռքի կարծիքի, Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի կարիքն ավելի շատ ունի, քան Ֆրանսիայի ու ԱՄՆ–ի։Թեման «Առաջին լրատվական»-ի տաղավարում քննարկել են մեկնաբաններ Ժիրայր Ոսկանյանն ու Սագօ Արեանը: