Monday, 25 09 2023
Էլեկտրաէներգիայի անջատում՝ մայրաքաղաքի ու մարզերի որոշ հատվածներում
00:45
ԱՄՆ սենատորն իր մտահոգությունն է հայտնել ԼՂ-ում տիրող ճգնաժամի կապակցությամբ
00:33
Մուրադ Փափազյանի աջակցությունը ռուսամետ ընդդիմադիր խմբին հակասում է Ֆրանսիայի քաղաքականությանը. Րաֆֆի Փափազյան
00:30
ԱՄՆ-ն առաջարկում է ստեղծել միջազգային առաքելություն, որը կվերահսկի իրավիճակը ԼՂ-ում
Բաքուն Ստեփանակերտ է ուղարկել շտապօգնության մեքենաներ՝ բժշկական պարագաներով
00:00
«Անցյալում աշխարհը ձախողել է Հայաստանին օգնելու հարցում»․ Սամանթա Փաուեր Քաղաքական
Աշխատանքներ են տարվում ԼՂ-ում պայթյունից տուժածների տեղափոխումը Հայաստան ուղղաթիռով կազմակերպելու նպատակով
ՀՀ-ն ԼՂ-ում չի ունեցել զինված ուժեր. վերջակե՛տ. Ռուբինյանը հերքել է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը
Անահիտ Մանասյանը Գորիսում և Կոռնիձորում հանդիպել է բռնի տեղահանված անձանց հետ
Ստեփանակերտում պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը
Հայկական կողմը ՌԴ խաղաղապահների ղեկավարության հետ բանակցում է օդային միջանցքի հարցով. bagramyan26
21-րդ դարի մեծ հայկական գաղթը․ Արցախը դատարկվում է կայծակնային արագությամբ
ՌԴ-ն Բաքվի հետ բանակցում է 10 տարով խաղաղապահների մանդատը երկարացնելու և թվակազմը ընդլայնելու շուրջ
ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է խստիվ պահպանել նախարարի հրամանով հաստատված ընթացակարգերը
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Երևանի քաղաքապետարանի ավտոբուսները մեկնել են Կոռնիձոր
Իրանը պատերազմ չի ուզում, բայց փորձում են ներքաշել
«Վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել»․ Արցախի ՄԻՊ
22:10
Դուք ունեք բարեկամ և վստահելի գործընկեր՝ ի դեմս ԱՄՆ-ի. Փաուերը՝ Հայաստանին
Այս ամենը տեղի չէր ունենա, եթե չլիներ հոկտ. 27-ը, 2004-ին չդադարեցվեր բանակի զինումը ու ընտրությունները չկեղծվեին
21:50
Չեմ կարող ասել, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե խախտվի ՀՀ ինքնիշխանությունը. Սամանթա Փաուեր
21:40
Բաքվի արնախում խելահեղությունը միայն Արցախով չի սահմանափակվելու. Բուայե
Պայթյունի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ եւ զոհեր․ Հանրապետական ԲԿ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով․ ԱՀ ՆԳՆ խոսնակ
21:35
Նախագահ Բայդենն է ինձ խնդրել՝ գալ ՀՀ և ուղերձ փոխանցել. Սամանթա Փաուեր
«Ամերիկացիներին չեն հետաքրքրում Հայաստանն ու հայերը»․ ՌԴ ՆԳ նախարար
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բժիշկներն օգնություն են ցուցաբերում պայթյունից տուժած ԼՂ բնակիչներին
21:10
Լեռնային Ղարաբաղում պետք է լինի միջազգային ներկայություն. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն
ՀՀ վարչապետի կողմից շոշափելի առաջարկներ են հնչել. Փաուեր
21:00
ԼՂ-ում ուժ է կիրառվել, և մենք դիտարկում ենք դրան պատշաճ արձագանք. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն
20:50
Բայդենը խնդրեց, որ գամ և փոխանցեմ իր ուղերձը՝ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը. Փաուեր

Ինչ է տեսնում Ֆիլիպ Ռիքերը Բաքվում եւ ինչ է տեսնում արցախահայությունը Լաչինում

«Այս գործընկերությունը վտանգ է ներկայացնում ոչ միայն Ուկրաինայի, այլեւ տարածաշրջանում Իրանի հարեւանների համար։ Մենք այս տեղեկատվությամբ կիսվել ենք Մերձավոր Արեւելքի եւ այլ գործընկերների հետ», հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին, խոսելով Իրանին ՌԴ պաշտպանական աննախադեպ առաջարկի մասին, որն ըստ նրա ձեւավորում է երկու երկրների միջեւ լիարժեք պաշտպանական գործընկերություն: Այն, որ ԱՄՆ «այլ գործընկերների» շարքում «կիսվել» է իր մտահոգությամբ նաեւ Ադրբեջանի հետ, գրեթե չունեմ կասկած: Որովհետեւ, երբ պետքարտուղարության ներկայացուցիչը շաբաթներ առաջ բրիֆինգի ընթացքում հայտարարում է, որ հարկ եղած դեպքում Ադրբեջանը կպաշտպանեն Իրանից, դա հենց «կիսված» լինելու վկայություն է: Էլ չասած այն մասին, որ օրեր առաջ էլ Նահանգների ընդունելությանն է առաջանում Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետը: Իսկ Հայաստանի հետ ԱՄՆ կիսվե՞լ է այդ թեմայով: Ու ի՞նչ է կիսվել, եթե կիսվել է: Իսկ եթե ոչ, ապա՝ ինչու՞ չի «կիսվել», ու ի՞նչ կարող է նշանակել Ադրբեջանի հետ «կիսվելն» ու Հայաստանի հետ «չկիսվելը»:

Մեծ հաշվով, ԱՄՆ-ը իհարկե երկուստեք առնվազն անուղղակի «կիսվում» է հայ-ադրբեջանական կարգավորման իր նախաձեռնությամբ, որով, ըստ Հայաստանի ԱԽ քարտուղարի, ոչ թե որեւէ տարբերակ է առաջարկում, այլ աշխատում է Երեւանի ու Բաքվի միջեւ «բանակցային միջավայր» ստեղծելու ուղղությամբ: Սա մտորումների տեղիք տվող հանգամանք է, որովհետեւ, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, հազիվ թե ԱՄՆ փորձի կամ ձգտի ստեղծել բանակցային միջավայր ռուսական տարբերակի քննարկման համար: Հետեւաբար հարց է առաջանում, թե արդյո՞ք Նահանգների բուն նպատակը խորքային առումով ռուս-իրանական գործակցությունն ու պաշտպանական դաշնակցությունը տորպեդահարող միջավայրի ստեղծումը չէ, ինչին էլ միտված է աշխատանքը Հայաստանի ու Ադրբեջանի ուղղությամբ:  Անշուշտ, ԱՄՆ խնդիրներն ու նպատակները հասկանալի են, սակայն առանցքային հարցը, որ տալիս է մտահոգության տեղիք այն է, թե ինչու՞ է Ադրբեջանը դրանց համատեքստում սկսում «բնապահպանական» սադրանքը Լաչինի միջանցքի նկատմամբ: Ընդ որում, դա գործնականում տեղի է ունենում ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերի գլխավոր բանակցող Ֆիլիպ Ռիքերի ռեգիոնալ այցից հետո:

Փաստացի, Լաչինի միջանցքի հանդեպ սադրանքով Ադրբեջանը փորձում է թելադրել օրակարգ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում: Խաղաղապահները կամ պետք է արագորեն վերականգնեն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված ստատուս-քվոն, կամ գնան քայլերի, որոնք կենթադրեն Ադրբեջանի հետ որոշակի նոր պայմանավորվածություններ, ինչն էլ իր հերթին լինելու է նոր հարված ռուսական խաղաղապահ մանդատի «հայկական վարկանիշին»: Բարդ հանգույց է, որն Ալիեւին տալիս է խաղի հնարավորություն: Բաքու կատարած այցից հետո ԱՄՆ դիվանագետ Ֆիլիպ Ռիքերը ուղերձ հղեց, որտեղ խոսում էր, թե «ամեն անգամ Բաքու այցելելիս տեսնում է մեծ հնարավորություններ» Կովկասի խաղաղության ու զարգացման համար: Անշուշտ, շատ լավ է, բայց այժմ ահա՝ նրա այցից օրեր չանցած, երբ Ռիքերը դեռ չէր էլ հեռացել Կովկասից ու գտնվում էր Երեւանում, Բաքուն հերթական սպառնալիքն է ստեղծում թե Արցախի անվտանգության, թե Կովկասի խաղաղության համար: Տեսնու՞մ է դեսպան Ռիքերը, օրինակ, այդ առնչությամբ Բաքվին խիստ զգուշացնելու անհրաժեշտություն, թե՞ Ալիեւը նրան Բաքվում «նախազգուշացրել» էր իր քայլերի մասին եւ չէր ստացել առարկություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում