Պերուում ձերբակալված նախկին նախագահ Կաստիլյոյի կողմնակիցները մի քանի օր շարունակ ցույցեր են անցկացնում՝ պահանջելով արտահերթ նախագահական ընտրությունների անցկացում և կոնգրեսի լուծարում։
Տեղական պարբերականները հայտնում են ոստիկանության հետ բախումների ժամանակ տասնյակ զոհերի մասին։
Բողոքի ցույցերի ֆոնին երկրի նոր նախագահ Դինա Բոլուարտեն արտակարգ դրություն է հայտարարել սոցիալական անկարգությունների բարձր մակարդակ ունեցող շրջաններում: