Monday, 25 09 2023
Էլեկտրաէներգիայի անջատում՝ մայրաքաղաքի ու մարզերի որոշ հատվածներում
00:45
ԱՄՆ սենատորն իր մտահոգությունն է հայտնել ԼՂ-ում տիրող ճգնաժամի կապակցությամբ
00:33
Մուրադ Փափազյանի աջակցությունը ռուսամետ ընդդիմադիր խմբին հակասում է Ֆրանսիայի քաղաքականությանը. Րաֆֆի Փափազյան
00:30
ԱՄՆ-ն առաջարկում է ստեղծել միջազգային առաքելություն, որը կվերահսկի իրավիճակը ԼՂ-ում
Բաքուն Ստեփանակերտ է ուղարկել շտապօգնության մեքենաներ՝ բժշկական պարագաներով
00:00
«Անցյալում աշխարհը ձախողել է Հայաստանին օգնելու հարցում»․ Սամանթա Փաուեր Քաղաքական
Աշխատանքներ են տարվում ԼՂ-ում պայթյունից տուժածների տեղափոխումը Հայաստան ուղղաթիռով կազմակերպելու նպատակով
ՀՀ-ն ԼՂ-ում չի ունեցել զինված ուժեր. վերջակե՛տ. Ռուբինյանը հերքել է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը
Անահիտ Մանասյանը Գորիսում և Կոռնիձորում հանդիպել է բռնի տեղահանված անձանց հետ
Ստեփանակերտում պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը
Հայկական կողմը ՌԴ խաղաղապահների ղեկավարության հետ բանակցում է օդային միջանցքի հարցով. bagramyan26
21-րդ դարի մեծ հայկական գաղթը․ Արցախը դատարկվում է կայծակնային արագությամբ
ՌԴ-ն Բաքվի հետ բանակցում է 10 տարով խաղաղապահների մանդատը երկարացնելու և թվակազմը ընդլայնելու շուրջ
ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է խստիվ պահպանել նախարարի հրամանով հաստատված ընթացակարգերը
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Երևանի քաղաքապետարանի ավտոբուսները մեկնել են Կոռնիձոր
Իրանը պատերազմ չի ուզում, բայց փորձում են ներքաշել
«Վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել»․ Արցախի ՄԻՊ
22:10
Դուք ունեք բարեկամ և վստահելի գործընկեր՝ ի դեմս ԱՄՆ-ի. Փաուերը՝ Հայաստանին
Այս ամենը տեղի չէր ունենա, եթե չլիներ հոկտ. 27-ը, 2004-ին չդադարեցվեր բանակի զինումը ու ընտրությունները չկեղծվեին
21:50
Չեմ կարող ասել, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե խախտվի ՀՀ ինքնիշխանությունը. Սամանթա Փաուեր
21:40
Բաքվի արնախում խելահեղությունը միայն Արցախով չի սահմանափակվելու. Բուայե
Պայթյունի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ եւ զոհեր․ Հանրապետական ԲԿ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով․ ԱՀ ՆԳՆ խոսնակ
21:35
Նախագահ Բայդենն է ինձ խնդրել՝ գալ ՀՀ և ուղերձ փոխանցել. Սամանթա Փաուեր
«Ամերիկացիներին չեն հետաքրքրում Հայաստանն ու հայերը»․ ՌԴ ՆԳ նախարար
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բժիշկներն օգնություն են ցուցաբերում պայթյունից տուժած ԼՂ բնակիչներին
21:10
Լեռնային Ղարաբաղում պետք է լինի միջազգային ներկայություն. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն
ՀՀ վարչապետի կողմից շոշափելի առաջարկներ են հնչել. Փաուեր
21:00
ԼՂ-ում ուժ է կիրառվել, և մենք դիտարկում ենք դրան պատշաճ արձագանք. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն
20:50
Բայդենը խնդրեց, որ գամ և փոխանցեմ իր ուղերձը՝ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը. Փաուեր

«Խելացի ենթակառուցվածք» պանելային քննարկում՝ ՏՀՏ ոլորտի ընկերությունների եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնակցությամբ

Silicon Mountains 2022 տարեվերջյան միջազգային տեխնոլոգիական գագաթաժողովի շրջանակներում կազմակերպած՝ «Խելացի ենթակառուցվածք» պանելային քննարկումը մեկ հարկի տակ էր միավորել Հայաստանի տեղեկատվական ու հեռահաղորդակցային ոլորտի ընկերությունների, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ), ինչպես նաև Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) ղեկավարներին ու ներկայացուցիչներին: Պանելային քննարկմանը մասնակցում էին Վիվա-ՄՏՍ-ի, «Ucom»-ի, «Ռոստելեկոմ Հայաստան»-ի  ու Redinet-ի գլխավոր տնօրենները, ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանն ու ՏՀՏԳՄ նախագահ Արմեն Բալդրյանը:

Խելացի ենթակառուցվածքը խելացի երկիր ստեղծելու նախապայման է: Տեղեկատվական ու հեռահաղորդակցային ոլորտի ընկերություններն առանցքային դեր ունեն խելացի ենթակառուցվածքի ստեղծման, կայացման և սպասարկման գործում:

Խելացի ենթակառուցվածքներն ուղղված են պետության և հասարակության առջև ծառացած բազմաթիվ խնդիրները լուծմանը՝ տեղակատվական և տեխնոլոգիական լուծումների և գործիքակազմի կիրառմամբ: Երթևեկություն, ջրամատակարարում, քաղաքի զարգացման պլանավորում, արտադրական գործընթացներ, հանրային տրասպորտ, արտանետումներ, աղտոտվածություն, թվայնացում, էլեկտրոնային կառավարում, կայուն շրջակա միջավայր, բնական ռեսուրսների շահագործում, հանրային ծառայություններ, առողջապահություն, հանրային անվտանգություն, կրթություն. սրանք ընդամենը մի քանիսն են այն ոլորտներից, որտեղ պահանջվում է խելացի ենթակառուցվածքի ներդրում, ինչը կարևոր է կյանքի որակի բարելավման, բնակավայրն ու երկիրը մարդկանց ու տնտեսական ներդրումների համար գրավիչ դարձնելու ու տնտեսական աճ ապահովելու համար: Խելացի ենթակառուցվածի հիմքում մարդկային ու սոցիալական կապիտալի և տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների արդյունավետ փոխկապակցումն է, ինչը թույլ կտա ապահովել կայուն զարգացում և կյանքի որակի բարելավում:

«Silicon Mountains գագաթնաժողովի ընթացքում մասնակիցները ներկայացրել են համաշխարհային միտումները, իրենց փորձն ու տեսլականը՝ հասարակությունում, պետական համակարգում և մասնավոր հատվածում ժամանակակից և հեռանկարային տեխնոլոգիաների կիրառությամբ պայմանավորված սպասվող զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի տեղը և դերը այդ զարգացումներում։ Բոլոր պանելային քննարկումները հայեցակարգային էին։ Քննարկումների, և ինչու չէ, բանավեճերի արդյունքում ձևավորված  տեսակետը փաթեթային առաջարկի տեսքով ներկայացվելու է ՀՀ Կառավարությանը, մասնավոր հատվածին և բոլոը շահագրգիռ կողմերին», – նշել է ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը։

«Հեռահաղորդակցության ոլորտում խելացի ենթակառուցվածքների առկայությունը նախևառաջ պայմանավորված է շարժական և ամրակցված լայնաշերտ, արագագործ ցանցերի ներդրմամբ և դրանց նկատմամբ բնակչության ու տնտեսության տարբեր ճյուղերի համար հասանելիության ապահովմամբ: Մասնավորապես, այդպիսի ցանցեր կարող են համարվել ամրակցված օպտիկամանրաթելային տեխնոլոգիայի վրա հիմնված (PON/GPON) և շարժական 4G+(LTE Advanced) և 5G տեխնոլոգիաների վրա հիմնված նորագույն սերնդի ցանցերը (ներառյալ՝ IoT «իրերի ինտերնետ» ցանցերը), որոնց ներդրմանը և լայնորեն տարածմանը հանրապետության տարածքում իր ամենաօրյա աշխատանքում հետամուտ է լինում հեռահաղորդակցության ոլորտի կարգավորող մարմինը՝ հանձնաժողովը», – ասել է ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը:

«Միավորված ազգերի կազմակերպությունը կանխատեսում է, որ մինչև 2050թ. աշխարհի բնակչության 70%-ն ապրելու է քաղաքներում, ուրբանիզացիան ամբողջ աշխարհի քաղաքների բնակչությանը կավելացնի ևս 2,5 միլիարդ մարդ, ինչն անխուսափելիորեն ստիպում է մտածել սակավ ռեսուրսների առավել արդյունավետ ու խելացի օգտագործման մասին։ Հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների ենթակառուցվածքների արդիականացմանը զուգահեռ կավելանան ոչ միայն զանգվածային շուկայում կիրառելի IoT լուծումները, այլև քաղաքային իշխանությունների կողմից պահանջ կձևավորվի աջակցել ընդլայնվող քաղաքների խելացի, արդյունավետ, տվյալների վերլուծության վրա հիմնված կառավարմանը։ Սա, անշուշտ, լուրջ ներդրումներ է պահանջելու ոչ միայն օպերատորների, այլև տնտեսության հենասյունը հանդիսացող բազմաթիվ այլ սուբյեկտների կողմից», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

«Որպես ՄՏՍ-ի դուստր ձեռնարկություն, Վիվա-ՄՏՍ-ին հասանելի են այն փորձառությունն ու տեխնոլոգիական կարողություններ, որոնք թույլ են տալիս ներդնել խելացի լուծումներ և իրականացնել անհրաժեշտ գործառույթներ՝ ենթակառուցվածքն ու ծառայություններն առավել արդյունավետ դարձնելու համար, ներառյալ՝ իրական ժամանակի մեջ տվյալների հավաքագրումը, վերլուծությունն ու գործընթացների կատարելագործումը: Մենք արդեն իսկ աշխատում ենք պետության ու համայնքային հաստատությունների հետ՝ տեխնոլոգիական խելացի լուծումների ներդրման ուղղությամբ, – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Պլանավորում ենք հաջորդ տարի ստեղծել և շահագործման հանձնել բավականին լուրջ դատա կենտրոն, որն իր մեջ ներառելու է բոլոր տեսակի ծառայությունները՝ սկսած քոլոքեյշնից, մինչև ամպային լուծումներ: Այս հարցում շատ կարևոր է ենթակառուցվածքների դերը, քանի որ սպառողներին, կլինեն նրանք մասնավոր թե պետական սեկտորից, հնարավորություն կտրվի օգտվել կենտրոնացված ծառայություններից՝ ստանալով անհրաժեշտ լուծումները՝ ինտերնետ, տվյալների պահոց, վիրտուալ սերվերներ և այլն, մեկ տեղից: Վստահաբար, կարելի է ասել, որ այս տենդենցը ՀՀ-ն և մասնավորապես ՏՏ ոլորտը կտեղափոխի այլ՝ ավելի բարձր մակարդակ՝ հիմնովին փոխելով նաև ենթակառուցվածքների դերը», – նշել է «Ռոստելեկոմ Հայաստանի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

«Երբեք ավելի անհրաժեշտ չի եղել ստեղծել կայուն և խելացի ենթակառուցվածքներ քան այժմ։ Խելացի ենթակառուցվածքի շնորհիվ ձևավորվում է համակարգ, որը կապում է իրական աշխարհը թվային աշխարհի հետ: Մի կողմից թվում է, թե այն պահանջում է կատարել լուրջ ներդրումներ, սակայն մյուս կողմից հնարավորությունը ընձեռում ստանալ ավելին, ավելի ցածր գնով։ Խելացի Ենթակառուցվածքների կիրառումը տնտեսական ենթակառուցվածքներում թույլ է տալիս սեփականատերերին և օպերատորներին ավելին ստանալ այն ամենից, ինչ արդեն ունեն՝ ավելացնելով կարողությունները, արդյունավետությունն ու ճկունությունը: Խելացի ենթակառուցվածքը կձևավորի ավելի լավ ապագա», – ասել է Redinet ընկերության տնօրեն Անդրանիկ Քարամյանը:

Պանելային քննարկմանը մասնակցել են ԶԼՄ ներկայացուցիչներ, բիզնես վերլուծաբաններ, փորձագետներ և խելացի ենթակառուցվածքների ներդրմամբ հետաքրքրված՝ տնտեսության այլ ոլորտների ներկայացուցիչներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում