
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ելույթ ունենալով ԵՄ արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին։
«Երկկողմ բանակցությունները սկսվել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, որը կստորագրվի որպես օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման կարևոր արդյունքներից մեկը: Նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո Ադրբեջանը վերանայված առաջարկներ է ներկայացրել Հայաստանին։ Ակնկալվում է, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում»: