«Ռուսաստանի հետ Իրանի համագործակցությունը հիմնված է ընդհանուր շահերի վրա և ուղղված չէ երրորդ երկրների դեմ»,-երկուշաբթի օրը մամուլի ասուլիսում հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Իրանի դիրքորոշումները բազմիցս են հնչել, մենք ուկրաինական հակամարտության կողմ չենք և կարծում ենք, որ դիվանագիտական լուծումը դրան վերջ տալու ճանապարհն է։ Մենք բազմիցս ընդգծել ենք, որ մենք զենք չենք ուղարկել կողմերից ոչ մեկին»,-ասել է Քանանին։