Թբիլիսիի քաղաքապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն երկուշաբթի օրը հանդես է եկել Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիաչվերթների վերսկսման գաղափարի օգտին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում ասել էր, որ անհրաժեշտ նախադրյալների ստեղծման դեպքում Ռուսաստանը կարող է վերսկսել ուղիղ ավիաչվերթները Վրաստանի հետ և ազատականացնել վիզային ռեժիմը վրաստանցիների համար։