Monday, 25 09 2023
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ցինիզմը իհարկե սահմաններ չունի
Վրաստանի նախագահը մեկնել է մերձբալթյան երկրներ
18:02
Եղանակը Հայաստանում – Սեպտեմբեր 26, 2023
18:00
Abrams տանկերի առաջին խմբաքանակն Ուկրաինա է ժամանել նախատեսվածից շուտ. The New York Times
17:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հայաստանից տարածաշրջանային խաղաղության հասնելու համապատասխան քայլեր ենք ակնկալում». Էրդողան
Էրդողանը ժամանել է Նախիջևան
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17:00 դրությամբ, ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի ուղերձին
ԱՄՆ պատվիրակության հրատապ այց Հայաստա՞ն
Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը և մերձավոր պետությունը. Պեսկով
Կրակոցներն էնքան էր ուժեղ, որ վախից ծակուծուկ մտանք. պատմում է բռնի տեղահանված արցախցի տարեց կինը
ՀՀ-ում Իսպանիայի դեսպանը այցելել է Սյունիքի սահմանամերձ շրջաններ
Իրանի նորանշանակ դեսպանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորել է ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների պաշտպանությունը
17:00
Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներին
Լուրերի արտակարգ թողարկում 17։00
Հետագա զարգացումները կախված են Հայաստանի ներքին դիմակայությունից
Արցախի մեր հարազատներն այսօր մեր հոգատարության ու աջակցության կարիքն ունեն. Հակոբ Արշակյան
Ֆրանսիայի դեսպանը հերքել է լուրերն այն մասին, որ պատրաստ են ապաստան տրամադրել Արցախի հայերին
Մինասյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հռոմի ստատուտի վավերացման համագործակցությունը
Սամանթա Փաուերը խոսել է Հայաստան այցի նպատակների մասին
Իրավիճակը ծայրահեղ ծանր է Հայաստանի և հայ ժողովրդի համար. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ Ալեն Սիմոնյանին
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումն ավարտվել է
Սամանթա Փաուերը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանի միակ հուսալի դաշնակիցն այժմ ԱՄՆ-ն է, այլ գործընկերներ չկան
Լիտվայի դեսպանն Ալեն Սիմոնյանին առաջարկել է տեսազանգի միջոցով միջխորհրդարանական քննարկում իրականացնել
16:07
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Սեպտեմբեր 25 2023
ԼՂ-ից Հայաստան ուղևորվող մեքենաների շարասյունը. ճանապարհին խցանում է առաջացել
Մեր քաղաքագլուխները մեզ թողին թուրքի բերան. տեղահանված կնոջ պատմությունը
Լուրերի արտակարգ թողարկում 16։00

Ռուս խաղաղապահներին հորդորում ենք առավել կոշտ միջոցներով կանխել ադրբեջանցիների նմանօրինակ հակամարդկային գործողությունները

Արցախի ԱԺ խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ ադրբեջանցի՝ իբր բնապահպան-ակտիվիստների կողմից Հայաստանը Արցախին կապող մայրուղին փակելու կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ֆոսֆորային ռումբեր օգտագործած ադրբեջանցիները բնապահպանական պատրվակով վերջին օրերին երկրորդ անգամ արգելափակեցին Ստեփանակերտ-Գորիս կյանքի ճանապարհը` նոյեմբերի 9(10)-ի եռակողմ համաձայնագրով միջանցքի կարգավիճակ ստացած մայրուղին:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմակերպված սադրիչ գործողությունները, որոնք միտված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:

Դիմում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիներին` ցուցաբերել զսպվածություն, լինել զգոն, որպեսզի միասնական ջանքերով կանխենք ադրբեջանցիների ցանկացած սադրիչ գործողություն: Իր գոյապայքարի ընթացքում բազում դժվարություններ հաղթահարած մեր ժողովուրդը այս անգամ էլ կդիմակայի առկա և ապագա մարտահրավերներին:

Միջազգային հանրությանը կոչ ենք անում կոնկրետ քայլերով գործողություններ ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները:

Ռուս խաղաղապահներին հորդորում ենք եռակողմ համաձայնագրի շրջանակում առավել կոշտ միջոցներով կանխել ադրբեջանցիների նմանօրինակ հակամարդկային գործողությունները»:

«ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

խմբակցության ղեկավար՝ Դ. ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

«ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

խմբակցության ղեկավար՝ Ա. ՄՈՍԻՅԱՆ

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ»

խմբակցության ղեկավար՝ Դ. ԳԱԼՍՏՅԱՆ

«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ»

խմբակցության ղեկավար՝ Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

«ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ – ՔՄԴ»

խմբակցության ղեկավար՝ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում