
Այսօր սպասվում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հաջորդ՝ իններորդ փաթեթը, սակայն այն դեռ պատրաստ չէ։ Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Բրյուսելում պատրաստվում է մեկնարկել ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Բորելի խոսքով՝ իրենք դեռ համաձայնության չեն եկել պատժամիջոցների բոլոր միջոցների շուրջ։ Բորելը հույս ունի, որ դա տեղի կունենա այսօր կամ վաղը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոր փաթեթով առաջարկվում է երկարաձգել ևս մոտ 200 ֆիզիկական և իրավաբանական անձանց պատժամիջոցները։ Ենթադրվում էին նաև պատժամիջոցներ Իրանի դեմ՝ կապված Ռուսաստանին զենքի, առաջին հերթին՝ կամիկաձե աթս-երի մատակարարման հետ։