
«Սերբական հատուկ ջոկատայիններին Կոսովո ուղարկելու գաղափարն անընդունելի է, և Սերբիայի հռետորաբանությունը ինքնահռչակ հանրապետության նկատմամբ չի օգնում թուլացնել լարվածությունը»,-նման հայտարարությամբ կիրակի՝ դեկտեմբերի 11-ին, իր Twitter-ում է հանդես եկել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Կոսովոյում և Մետոհիայում բնակվող սերբերին կոչ է արել զերծ մնալ ՆԱՏՕ-ի և ԵՄ օրենքի գերակայության առաքելության (EULEX) ներկայացուցիչների հետ դիմակայությունից։
Նա զգուշացրել է, որ Կոսովոյի ալբանական ուժերը կարող են սադրանք գործել և ցուցարարների քողի տակ հարձակվել զորախմբի վրա։ Վուչիչը նաև ասել է, որ պաշտոնական Բելգրադը կշարունակի բոլոր օրինական միջոցներով պայքարել Կոսովոյի և Մետոհիայի հարցով։