
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին, փոխդեսպան պարոն Ջիովաննի Նիկոլա Դիոնիսին և իտալական Salvatore Caputo կոշիկի բրենդի ներկայացուցիչներին՝ «Էնթերփրայզ Արմենիայի» ներկայացուցիչների ուղեկցությամբ։
Salvatore Caputo-ի ներկայացուցիչների ճանաչողական այցը Հայաստան իրականացվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից կազմակերպված «Տեքստիլ Ալյանս Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովի ընթացքում ձևավորված գործնական կապի արդյունքում։
Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է Հայաստանում ներդրումների խթանմանն ուղղված գործող ծրագրերն ու աջակցության գործիքակազմը, թեթև արդյունաբերության ոլորտում նախատեսվող առաջիկա գործողությունները։