Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Մյուս ձևաչափերը չեն աշխատում, Հայաստանը պետք է փորձի «3+2»-ից օգուտներ քաղել

Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի երկրորդ նիստը կարող է կայանալ առաջիկա ամիսներին։  Այդ մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:

«Ներկայումս շարունակվում են «3+3» ձևաչափի երկրորդ նիստի անցկացման կազմակերպչական աշխատանքները։ Ակնկալում ենք, որ այն տեղի կունենա առաջիկա ամիսներին։ Դատելով բոլոր մասնակիցների տրամադրությունից ՝ հրավեր կարող է ուղարկվել նաև Վրաստանին», – ասել է դիվանագետը։

Նրա խոսքով ՝ ՌԴ-ն համոզված է, որ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը պահանջված է՝ մասնակից երկրների միջև  փոխշահավետ համագործակցության ընդլայնման շահերից ելնելով։

«Հիշեցնեմ, որ 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում կայացած հիմնադիր հանդիպման ընթացքում որոշվել է կենտրոնանալ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաների՝ առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային-հումանիտար կապերի զարգացման, ինչպես նաև՝ ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի վրա»,-հավելել է Գոնչարը։

Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը հատուկ նշանակություն է տալիս տարածաշրջանի տարանցիկ ներուժի բացահայտմանը, ինչին կնպաստի տրանսպորտային երթուղիների վերականգնումը․ «Մեծ հետաքրքրություն են ներկայացնում ենթակառուցվածքի արդիականացման գործում համատեղ նախագծային գործունեության հեռանկարները ոչ միայն տրանսպորտի, այլեւ՝ էներգետիկայի ոլորտում: Նման համագործակցությունը կնպաստի տարածաշրջանում վստահության ամրապնդմանը ՝ տարածաշրջանային բազմակողմանի կապերի հաստատման միջոցով, կդառնա հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներին աջակցելու հենասյուներից մեկը», – պարզաբանել է Գոնչարը:

Քաղաքագետ Գարիկ Քեռյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքն այն եզակի քաղաքագետներից է, որ այս ձևաչափը Հայաստանի համար համարում է փրկության պատուհան․ «Որովհետև մյուս բոլոր հարթակները, որոնց հետ մենք հույսեր էինք  կապում՝ Մինսկի խումբ, բրյուսելյան հարթակ, վաշինգտոնյան  հարթակ, Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափ՝դրանք  բոլորը կարծես արդեն  վերջին մեկ տարվա ընթացքում իրենց սպառել են և մեզ  չեն տանում դեպի կայուն խաղաղություն։ Մենք չենք տեսնում հարցի լուծում, ընդհակառակը՝  հանքավայրի հետ կապված վերջին իրադարձությունն ապացուցեց, որ մենք նույնիսկ կարող ենք  Արցախում կանգնել հայաթափման ու ցեղասպանության վտանգի առջև, էլ չեմ խոսում՝ Սյունիքի գլխին կախված վտանգի մասին»,-նկատեց մեր զրուցակիցը։

Ըստ Քեռյանի՝ «3+3» ձևաչափում կան ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք ըստ էության, ոչ մի կերպ չեն կարող և ժամանակն էլ ցույց տվեց, որ ի վիճակի չեն գնալ երկխոսության, այլ այստեղ  կան նաև այն տերությունները, որոնք ունեն ազդեցության լծակներ և գործիքներ՝ և՛ Հայաստանի և՛ Ադրբեջանի վրա, և՛ նաև ունեն ռազմական ներկայություն հարցը լուծելու համար․ «Այստեղ մենք տեսնում ենք Ռուսաստան-Թուրքիա-Իրան։ Սահմանագծման և սահմանազատման հարցում իրենց շահերն ունեն Իրանն ու Թուրքիան, իսկ քարտեզները Ռուսաստանում են։ Երեք երկրներն էլ ձևաչափում ներկա են։ Վերցնենք Ղարաբաղի կարգավիճակի քննարկման հետաձգման հարցը։ Որո՞նք են այն երկրները, որոնք կարող են այդ հարցով վճռական խոսք ասել՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան և երբ ասում եմ Թուրքիա՝ Ադրբեջանն էլ գրպանում դրած է։ Հաջորդը՝ «Զանգեզուրի միջանցքի» խնդիր․ հարցը չի լուծվում և  կանգնում ենք Սյունիքի կորստի վտանգի առաջ։» «3+3» ձևաչափում առկա է նաև Իրան, Ռուսաստանը, որը կարող է միջանցքի խաղաղապահ գործառույթը ձեռնարկել։ Ընդհանուր հայ-թուրքական սահման, կոմունիկացիների բացման հարց․ այստեղ ներկա է Թուրքիան։ Հայաստանի անվտանգության  թիվ մեկ  խնդիրներից  է էներգետիկ անվտանգությունն ու էժան գազի մատակարարման խնդիրը։ Ձևաչափում առկա են երկու գազային տերությունները՝ Իրանը և Ռուսաստանը։ Բացառված չէ, որ դերակատարում ունենա նաև Ադրբեջանի  գազային ցանցը»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ եթե մենք տեսնենք «3+3» ձևաչափը կայացած, Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի փոխհամաձայնություն, ապա կարող ենք ասել, որ սայլը տեղից շարժվում է․ «Իրանում էլ սկսվել են հակակառավարական հզոր ցույցեր, որոնք կարող են տարածաշրջանում նոր պատերազմ բորբոքել։Իսկ այդ ձևաչափում հնարավոր է քննարկել նաև այդ խնդիրը՝ ձեռք բերելով նաև Ադրբեջանի ու Թուրքիայի որոշակի համաձայնությունը կամ նրանց չխառնվելը Իրանի ներքին գործերին։ Ոմանք հիմարաբար ուրախանում են, մտածում են, որ Իրանը կոչնչացնի  Ադրբեջանը, բայց դա շատ պրիմիտիվ դատողություն է։ Տարածաշրջանի ցանկացած պատերազմ իր հետ բերելու է էկոլոգիական, միգրացիոն, հազար ու մի այլ սպառնալիքներ, որոնք Հայաստանին կարող են պարզապես կործանման եզրին  հասցնել։ Թվարկածիցս բացի այլ բան չգիտեմ, որ կարող է  մեր անվտանգային միջավարի համար կարևոր լինել։  Չնայած փաստացիորեն պետք է նշենք, որ ձևաչափը «3+2»  է, որովհետև արևմուտքի ճնշմամբ Վրաստանը չի մասնակցում՝ վախենալով արևմուտքի ակտիվ գործողություններից։ Թեկուզ առանց Վրաստանի մասնակցության, էլի Հայաստանի գերակտիվ մասնակցություն պետք է ունենա այդ ձևաչափում»։

Մեր այն դիտարկմանը, թե Հայաստանն այդ ձևաչափում բարեկամներ չունի, Քեռյանը նկատեց․ «Մենք ունենք երկու գերհզոր բարեկամ, որոնք  տարածաշրջանում այսօր կարող են հարց լուծել։ Դա Իրանն է և Ռուսաստանը։ Իրանը մեր բարեկամն է անկախությունից մինչև այսօր՝  ճիշտ է, իր պետական ու ազգային շահերից ելնելով նա  իներտ վերաբերմունք ունեցավ 44 օրյա պատերազմում, բայց  դա էլ բացատրելի երևույթ է։ Մենք  ունենք ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանն, որն այստեղ ունի ռազմական ներկայություն և միայն ներկայությունն է, որ այսօր Ղարաբաղն ու Զանգեզուրը պահում է հայկական։ Որ պահին ռուսական զորքը հեռացավ՝ 15 րոպե հետո Արցախն ու Սյունիքը թուրքական  տիրապետության տակ կլինեն։Այստեղ կա նաև Թուրքիան, որը Ռուսաստանի հետ համագործակցային ձևաչափի մեջ է և չի միացել հակառուսական պատժամիջոցներին, ինչը մեզ համար դրական է։ Մեր թիվ  հակառակորդը թիվ մեկ դաշնակցի հետ համագործակցային ֆորմատի մեջ է, այստեղ կարող է կոմպրոմիսի հնարավորություն լինել։ Եթե  մենք նման բաները հաշվի չառնենք, ինչը՞ հաշվի առնենք՝ արևմուտքի հայտարարությունները, որոնք մի օր մի բան են ասում, հաջոդ օրն այլ քայլ անում։ Այսօր Ադրբեջանին քննադատում են հակաժողովրդավար լինելու համար, մյուս օրը Ֆոն դեր Լյայենը վազում է Բաքու և կնքում համագործակցության պայմանագիր։ Կարող եմ թվարկել տարբեր օրինակներ, թե ինչպես է արևմուտքը   գալարվում Ադրբեջանի առաջ։ Մի բան է օգուտը, այլ բան՝ ժողովրդավարական արժեքները։ Արևմուտքը միշտ էլ ցույց է տվել, որ իր համար գազը, նավթն ու դոլարը ավելի կարևոր են»,-ասաց քաղաքագետը։

Իսկ Ռուսաստանը չի՞ գալարվում Ադրբեջանի առաջ, դիտարկմանն  ի պատասխան, Քեռյանը նշեց․ «Այո, Ռուսաստանն անում է, որովհետև Թուրքիան չի միացել պատժամիջոցներին։ Պարզապես Թուրքիան այսօր Ռուսաստանի համար պատուհան է։ Թուրքիան ավելի վատ բան է անում Ռուսաստանի հանդեպ՝ «բայրաքթարներ» է  մատակարարում Ուկրաինային, հայտարարում, որ Ղրիմն  Ուկրաինայինն է, բայց Ռուսաստանն այլ ելք չունի՝ ստիպված պետք է գլուխը խորնարհի ու շատ բաներ կուլ տա։ Եթե  Թուրքիան, Իրանն ու Չինաստանն էլ միանան պատժամիջոցներին՝ Ռուսաստանն այս գլոբալ պայքարում հաստատ կպարտվի»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում