
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան քննադատել է Գերմանիային, քանի որ վերջինս չի շտապում մատակարարել Leopard 2 տանկերը։
«Մենք այնքան էլ չենք հասկանում, թե ինչու է հնարավոր մատակարարել հրետանի, բայց տանկեր՝ ոչ»,- ասել է Կուլեբան գերմանական ARD հեռուստաալիքի եթերում։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ավելի վաղ հայտարարել էր, որ Գերմանիան չի ցանկանում Ուկրաինային միայնակ մատակարարել արևմտյան արտադրության տանկեր։ ԱՄՆ իշխանությունները դեկտեմբերին հայտարարեցին, որ իրենք առարկություն չունեն Leopard 2-ի մատակարարման վերաբերյալ: