Tuesday, 03 10 2023
Տո ազգակործանն էլ եք, կապիտուլյանտն էլ եք, հողատուն էլ եք. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ԱԺ-ն անգամ հարկ չհամարեց հարգել զոհերի զոհերի հիշատակն այն դեպքում, որ երեկ էլ ենք ունեցել զոհ. Մինասյան
Արցախցի 90-ամյա Անեշկան 9-ամսյա շրջափակումից հետո հասել է Հայաստան, գրկել որդուն՝ մահանալով նրա գրկում
Վարկաբեկվում է ՄԱԿ-ը որպես ինստիտուտ. Մարուքյանը՝ ԼՂ մեկնած ՄԱԿ-ի առաքելության հայտարարությունների մասին
10:45
ԼՂ-ի կարգավիճակից դուրս կան նաև այլ հարցեր, որ վիճելի են Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Միլլեր
Եվրամիությունում Հայաստանի դեսպան. Մենք մեր առաջարկները ներկայացրել ենք Եվրամիությանը, պետք է կոշտ արձագանք լինի Ադրբեջանի կողմից ուժի չկիրառման կետի խախտմանը
Որտե՞ղ են Արցախի նախկին նախագահները․ «Հրապարակ»
Լուրերի արտակարգ թողարկում 10։00
ՔՊ-ին հաջողվել է համաձայնության հասնել Վարդան Ղուկասյանի կուսակցության հետ. ինչ սպասել ավագանու 1-ին նիստին. «Ժողովուրդ»
Ֆրանսիան կօգնի՞ զենքով. խոստումներն առատանում են
Հռոմի ստատուտը՝ այսօր մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգում․ «Ժողովուրդ»
Ուղիղ. ԱԺ հերթական նիստը. Օրակարգում Հռոմի ստատուտի վավերացման հարցն է
Կարեն Կարապետյան-Սամվել Շահրամանյան. «Հրապարակ»
Ռուսաստանը չի ստանալու այն, ինչի ձգտում է
Ի՞նչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը. «Հրապարակ»
Իրանցիները շատ լավ հասկանում են՝ Հայաստանի թուլացումը վտանգավոր է Իրանի համար
08:45
Վաշինգտոնը հորդորում է Երևանին ու Բաքվին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
«ՆԱՏՕ-ն վերջին շրջանում փորձում է ազդեցիկ դառնալ Հարավային կովկասում». Վելայեթի
Ադրբեջանի մահաբեր շանտաժը Գրանադայից առաջ
Agos-ի անդրադարձը «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային
07:30
Հայ ժողովուրդը բարի է ու վեհ, ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պետք է միջամտեն». Կապառոս
«Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ»․ Բայրամով
Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը
Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հեռանկարները
Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Կիրակոսյան
Ահազանգից մոտ 20 րոպե առաջ երիտասարդը դանակահարվել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատման հասցեները հոկտեմբերի 3-ի համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին
Ուշադրությամբ կհետևեմ զարգացումներին․ Կարասինը՝ ՀՀ–ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր անջատման մասին հայտարարության մասին

Լաչինի մարտահրավերը՝ համահայկական անելիք

Լաչինի միջանցքը փակելը նշանակում է Արցախի հայությանը դատապարտել ցեղասպանության, Երևանում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման թեմայով միջազգային գլոբալ ֆորումին, որը Հայաստանում անցկացվում է արդեն չորրորդ անգամ:  Գիտե՞ր ելույթի պահին Հայաստանի վարչապետը, որ ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպանները» հերթական անգամ են փակել Լաչինի միջանցքը, թե՞ ոչ, թերևս էական էլ չէ: Էականն այն է, թե Հայաստանն ու Արցախը ինչ պետք է անեն Լաչինի միջանցքի անխափան կենսագործունեությունն ապահովելու համար:

Որովհետև այն, թե ինչ է անում Ադրբեջանը, ինչ նպատակ ու շարժառիթ կա նրա քայլերի տակ, թերևս զգալիորեն պարզ է վաղուց: Բաքուն փորձում է ամեն կերպ, ամեն հնարավորություն օգտագործելով թելադրել սեփական օրակարգը և ձևավորել Արցախի հարցում «ներքին գործի» իրավունք, որի բաղադրիչ կլինի նաև ապագա՝ «նոր պատերազմի իրավունքը», ըստ անհրաժեշտոության ու հնարավորության: Բացի դա, Ադրբեջանը փորձում է հասնել իրավիճակի, երբ կհաջողվի միջազգայնորեն ամրագրել Լաչինի միջանցքի և իր այսպես ասած «զանգեզուրյան միջանցք» կոչվածի կենսագործունեության ռեժիմների նույնականացման: Ներկայումս Բաքուն չունի դրա հնարավորությունը, քանի որ կա նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ նաև Ալիևի ստորագրությամբ, որին հղում է անում Երևանը և նշում, որ դրանում կա մեկ միջանցք և դա Լաչինի միջանցքն է:

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մյուս պատասխանատուն Ռուսաստանն է, որի նախագահի ստորագրությունն էլ կա դրա տակ: Սակայն, Ռուսաստանն այսօր Ուկրաինայի պատերազմում ունի այնպիսի խնդիրներ, որոնք էապես նվազեցնում են Կովկասում որևէ լիարժեք պատասխանատվության հնարավորություն, ու զգալիորեն բարձրացնում նաև Ադրրբեջանի ու Թուրքիայի նշանակությունը ՌԴ համար: Սա էլ իր հերթին բարձրացնում է նրանց հետ պայմանավորվելու առանց այդ էլ գոյություն ունեցած հակումը, ինչն էլ փորձում է օգտագործել Ադրբեջանը, հնարավոր է նաև Թուրքիայի անմիջական խրախուսմամբ: Սակայն, ամենից կարևոր հանգամանքներից մեկը գուցե այն է, որ Բաքուն «խրախուսվում» է նաև այլ միջնորդական նախաձեռնությունների հանգամանքով, որոնցում գոնե առայժմ բացակայում է խաղաղության ու կայունության համար պատասխանատվության փաստաթղթավորված հիմքը:

Այդ մյուս նախաձեռնությունները կարծես թե չեն խոսում նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին, որից ուզում է ազատվել Բաքուն, որն ուզում է հանել քաղաքական օրակարգի հիմքից, ու Ադրբեջանը օգտվում է այն հանգամանքից, որ այդ զուգահեռ կամ այլընտրանքային նախաձեռնությունները չխոսելով նոյեմբերի 9-ի թղթի մասին, նաև գործնականում չեն ներկայացնում պատասխանատվության սեփական մեխանիզմը կամ մոդելը: Այս հանգամանքը ստեղծում է որոշակի վակուում կամ վակուումի մեծ ռիսկ: Երևանի խնդիրը այն թույլ չտալն է, ըստ այդմ, Հայաստանը իր բոլոր ռեսուրսները պետք է գործի դնի Լաչինի միջանցքի հարցում միջազգային պատասխանատվություն ձևավորելու համար, այդ պատասխանատվության հարցում բացառելով Լաչինի կապակցվածությունը որևէ այլ «միջանցքի»: Այդ անելիքը ոչ միայն պաշտոնական, այլ գործնականում համահայաստանյան և համահայկական նշանակության հարց է, որտեղ իհարկե աներկբա է Երևանի ու Ստեփանակերտի պաշտոնական քաղաքական պատասխանատվությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում