Ռուսական կողմը պետք է ՄԱԿ ԱԽ-ին դիմի և տեղեկացնի, որ ունակ չէ զսպել ադրբեջանական սադրանքները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը:
Քաղաքագետը չի բացառում կուլիսային պայմանավորվածությունները ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև․ «Իրականում արցախահայությունն է ապահովում ռուսական ռազմական ներկայությունը հակամարտության գոտում: Երբ ադրբեջանական կողմը փակում է ճանապարհը, ապա երաշխիքները դրվում են հարցականի տակ»: