Monday, 25 09 2023
Էլեկտրաէներգիայի անջատում՝ մայրաքաղաքի ու մարզերի որոշ հատվածներում
00:45
ԱՄՆ սենատորն իր մտահոգությունն է հայտնել ԼՂ-ում տիրող ճգնաժամի կապակցությամբ
00:33
Մուրադ Փափազյանի աջակցությունը ռուսամետ ընդդիմադիր խմբին հակասում է Ֆրանսիայի քաղաքականությանը. Րաֆֆի Փափազյան
00:30
ԱՄՆ-ն առաջարկում է ստեղծել միջազգային առաքելություն, որը կվերահսկի իրավիճակը ԼՂ-ում
Բաքուն Ստեփանակերտ է ուղարկել շտապօգնության մեքենաներ՝ բժշկական պարագաներով
00:00
«Անցյալում աշխարհը ձախողել է Հայաստանին օգնելու հարցում»․ Սամանթա Փաուեր Քաղաքական
Աշխատանքներ են տարվում ԼՂ-ում պայթյունից տուժածների տեղափոխումը Հայաստան ուղղաթիռով կազմակերպելու նպատակով
ՀՀ-ն ԼՂ-ում չի ունեցել զինված ուժեր. վերջակե՛տ. Ռուբինյանը հերքել է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը
Անահիտ Մանասյանը Գորիսում և Կոռնիձորում հանդիպել է բռնի տեղահանված անձանց հետ
Ստեփանակերտում պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը
Հայկական կողմը ՌԴ խաղաղապահների ղեկավարության հետ բանակցում է օդային միջանցքի հարցով. bagramyan26
21-րդ դարի մեծ հայկական գաղթը․ Արցախը դատարկվում է կայծակնային արագությամբ
ՌԴ-ն Բաքվի հետ բանակցում է 10 տարով խաղաղապահների մանդատը երկարացնելու և թվակազմը ընդլայնելու շուրջ
ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է խստիվ պահպանել նախարարի հրամանով հաստատված ընթացակարգերը
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Երևանի քաղաքապետարանի ավտոբուսները մեկնել են Կոռնիձոր
Իրանը պատերազմ չի ուզում, բայց փորձում են ներքաշել
«Վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել»․ Արցախի ՄԻՊ
22:10
Դուք ունեք բարեկամ և վստահելի գործընկեր՝ ի դեմս ԱՄՆ-ի. Փաուերը՝ Հայաստանին
Այս ամենը տեղի չէր ունենա, եթե չլիներ հոկտ. 27-ը, 2004-ին չդադարեցվեր բանակի զինումը ու ընտրությունները չկեղծվեին
21:50
Չեմ կարող ասել, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե խախտվի ՀՀ ինքնիշխանությունը. Սամանթա Փաուեր
21:40
Բաքվի արնախում խելահեղությունը միայն Արցախով չի սահմանափակվելու. Բուայե
Պայթյունի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ եւ զոհեր․ Հանրապետական ԲԿ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով․ ԱՀ ՆԳՆ խոսնակ
21:35
Նախագահ Բայդենն է ինձ խնդրել՝ գալ ՀՀ և ուղերձ փոխանցել. Սամանթա Փաուեր
«Ամերիկացիներին չեն հետաքրքրում Հայաստանն ու հայերը»․ ՌԴ ՆԳ նախարար
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բժիշկներն օգնություն են ցուցաբերում պայթյունից տուժած ԼՂ բնակիչներին
21:10
Լեռնային Ղարաբաղում պետք է լինի միջազգային ներկայություն. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն
ՀՀ վարչապետի կողմից շոշափելի առաջարկներ են հնչել. Փաուեր
21:00
ԼՂ-ում ուժ է կիրառվել, և մենք դիտարկում ենք դրան պատշաճ արձագանք. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն
20:50
Բայդենը խնդրեց, որ գամ և փոխանցեմ իր ուղերձը՝ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը. Փաուեր

Աբովյանի տներից մեկի ննջասենյակում հայտնաբերվել է 78-ամյա տանտիրուհու խեղդամահ արված դին

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում Աբովյանի շտապօգնությունից ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի նրբանցքներից մեկի սեփական տուն, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են նույն տան բնակչուհի 78-ամյա Մ․Ն․-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ վերջինս մահացել  է խեղդամահ լինելու հետևանքով։

Ոստիկանները սահմանազատել են տարածքը և տեղում կատարել են ուժեղացված ծառայություն, քանի որ սպանության վայրում են գտնվում նաև սպանվածի հարազատները։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մինչ դեպքի վայրում դատաբժիշկը աշխատում էր, Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են դեպքի որոշ հանգամանքներ և սպանությունը կատարելու կասկածանքով Կոտայքի մարզում հայտնաբերել ու ոստիկանության Աբովյանի բաժին են բերման ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Խ․Մ-ին, ում այնուհետև ներկայացրել են Աբովյանի քննչական բաժին, որտեղ վերջինս քննիչի որոշմամբ, որպես կասկածյալ, ձերբակալվել է։

Սպանության վայրում հավաքված սպանվածի հարազատներն ու հարևանները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին․ «Զայրացած ու զարմացած ենք, թե ինչպես է նրա ձեռքը գնացել անկողնում պառկած մեծահասակ կնոջը խեղդամահ անելով, սպանել։ Առավոտյան ենք իմացել, երբ շտապօգնության ավտոմեքենան մտավ փողոց։ Կարծեցինք, թե ինչ-որ մեկը վատացել է։ Բայց րոպեներ անց իմացանք, որ տեղի է ունեցել զարհուրելի սանություն։ Ու արդեն մտածում էինք, թե ով է մարդասպանը, ու արդյո՞ք միլիցեքը ու քննիչները կբռնեն։ Բայց հալալ ա։ Դեռ դիահերձարանից չէին եկել մահացածի մարմինը տանելու, իմացանք, որ միլիցեքը բռնել են։ Ու հիմա գոնե կիմանանք, թե ով է մարդասպանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում