
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ վերահաստատելով Վաշինգտոնի աջակցությունը պատերազմից ավերված Ուկրաինային և ողջունելով իր գործընկերոջ «բաց լինելը արդար խաղաղության համար»:
Ըստ Սպիտակ տան՝ Զելենսկու հետ զրույցում Բայդենն ընդգծել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Ուկրաինայի պաշտպանությանը, քանի որ Ռուսաստանը շարունակում է իր հարձակումները Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքների վրա։