Friday, 29 09 2023
Հրատապ է անխոչընդոտ մարդասիրական օգնության ցուցաբերումը ինչպես ԼՂ-ում գտնվողներին, այնպես էլ այնտեղից հեռացածներին․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն
Հայաստանի տարածքային ամբողջականությունն առաջնային է մեզ համար. Էստոնիայի խորհրդարանի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին
Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանը հակա-Ռուսաստան չէ
17:30
ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը կարող է կին լինել
17:25
Եղանակը աշխարհում – Սեպտեմբեր 30, 2023
«Հայաստանը հնարավորությունը ուներ բարելավել հարաբերությունները Ադրբեջանի հետ». Ալիև
Սեպտեմբերի 20-ից հետո ավելի հեշտ կլինի խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կնքել. Ալիև
17:17
«Ղարաբաղի հայերը զանգվածաբար գաղթում են Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով». Պետեր Ստանո
Անահիտ Մանասյանը Նաննա Սկաուին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
17:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Եվլախում ավարտվել է ԼՂ և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը
Խնամքի հաստատություններում ավելի քան 20 առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են տեղավորվել
ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 93 հազարի
Ադրբեջանցիները ձերբակալել են ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալին
«Աշխարհի վիճակը պարտավորեցնում է ԱՊՀ երկրներին՝ ունենալ հզոր զինված ուժեր». Շոյգու
Նոր փուլ և թեժացող հանգույց
ԿԸՀ-ն հաստատել է քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած տորագրությունների վավերականությունը
«Բաքուն հանդես է գալիս Երևանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորման օգտին». Հաջիև
«Ղարաբաղում հայերի կրոնական, մշակութային և այլ իրավունքների հարցերը կլուծվեն միջազգային կոնվենցիաներին համապատասխան». Ալիև
Վարչապետի մոտ քննարկվել է 2023-2030 թթ. Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծը
Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թվում գրանցվել են ինսուլտից մահվան դեպքեր. Ավանեսյան
Հունաստանն առաջիններից է բարձրաձայնել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին. Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակը` Ալեն Սիմոնյանին
«Մինսկի խումբը լուծում կգտներ, եթե ցանկանար». Ալիև
Եվլախում մեկնարկել է Ադրբեջանի ու Արցախի պատվիրակությունների հանդիպումը
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը մնում է արդիական». Պեսկով
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 29, 2023
«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության հարցը կքննարկվի Բաքվի հետ». Պեսկով
Ցավում եմ, ընդունում եմ բոլոր մեղադրանքները ու գիտակցում եմ, որ ես էլ եմ մեղավոր․ Մանե Գևորգյան
Շահրամանյանը Բաքվի հետ բանակցություններ է վարում ԼՂ ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար

Մեզ անհրաժեշտ է գտնել ժողովուրդների համակեցության նոր կոնսենսուս. Արարատ Միրզոյան

Առանց խաղաղ համակեցության համընդհանուր նորմերի, միջազգային իրավունքի  և երկակի ստանդարտների չենթարկվող կարմիր գծերի, աշխարհը չի կարող վերագտնել խաղաղություն և զարգացում: Այս մասին ընդգծեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ընթացքում ունեցած ելույթում:

ԱԳ նախարարը նախ հիշեցրեց, որ Հայաստանի կողմից կազմակերպվող հերթական գլոբալ ֆորումը պետք է կայանար դեռ 2020 թվականի դեկտեմբերին, սակայն, ցավոք, այն հնարավոր չի եղել իրականացնել ոչ միայն համավարակի, այլ առաջին հերթին ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով:

«Այդ ագրեսիվ պատերազմի հետևանքները մինչև օրս հաղթահարված չեն: Ավելին՝ նախորդ տարվա մայիսին ու նոյեմբերին և այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկվեց Հայաստանի ինքնիշխան տարածքը, ինչի հետևանքով տեղի ունեցան մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ, այդ թվում՝ կյանքի իրավունքի, խոշտանգումների արգելքի, սեփականության, գերիների հետ վարվելակերպի: Հայ ժողովուրդն առերեսվեց անվտանգային նոր սպառնալիքների, որոնք մինչև այս պահը վերացված չեն»,-ասաց Միրզոյանը:

Նա ընդգծեց, որ այս իրավիճակը երկարատև գործընթացի արդյունք է, և տարիներ շարունակ հայերի հանդեպ իրականացվող ծայրահեղ ատելության տարածումը, ռազմական կարողությունների հետևողական զարգացումն ի վերջո վերածվել են ուժի կիրառման: Ուժի կիրառմամբ արտաքին քաղաքական խնդիրների լուծման մոտեցումը, որը դրսևորվում է աշխարհի տարբեր անկյուններում նոր պատերազմների և հակամարտությունների բռնկմամբ, վկայում է համաշխարհային անվտանգային համակարգի ճգնաժամի մասին:

«Ակնհայտ է, որ ուժը միշտ էլ եղել է միջազգային հարաբերությունների կարևոր գործոն, սակայն որևէ միջազգային համակարգ չի կարող հիմնված լինել բացառապես «ուժն է ծնում իրավունք» սկզբունքի վրա, քանզի, ինչպես գիտենք, ուժեղից միշտ էլ առավել ուժեղը կա, և հարատև պատերազմն անգամ չի կարող արձանագրել ուժերի վերջնական ճշգրիտ հավասարակշռություն: Առանց խաղաղ համակեցության համընդհանուր նորմերի, միջազգային իրավունքի  և երկակի ստանդարտների չենթարկվող կարմիր գծերի, աշխարհը չի կարող վերագտնել խաղաղություն և զարգացում: Ակնհայտ է նաև, որ բազմակողմանիության ներկա ճգնաժամից հետո մեզ անհրաժեշտ է նորովի իմաստավորել միջազգային հարաբերությունները և գտնել ժողովուրդների համակեցության նոր կոնսենսուս»,-ընդգծեց ԱԳ նախարարը:

Նա նկատեց՝ դժվար է այսօր կանխատեսել, թե ինչպիսին կլինեն այդ միջազգային կոնսենսուսի բոլոր տարրերը: Սակայն ակնհայտ է, որ  ցեղասպանությունների և էթնիկ զտումների, կրոնական և ազգային  խտրականության և ատելության անթույլատրելիությունը և դրանց կանխարգելումը, մարդու իրավունքների, այդ թվում՝ խմբային,  հավաքական իրավունքների պաշտպանությունը, պետք է դառնան այդ կոնսենսուսի հիմնասյուներից մեկը:

«Ինչպես առանձին մարդը, այնպես էլ առանձին ժողովուրդն ունի կյանքի, անվտանգության բառի ուղիղ իմաստով անվտանգ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք: Եվ ոչ ոք, ոչ մի ուժ, չի կարող նրանցից խլել այս հավաքական և բնական իրավունքները:Այս տեսակետից այսօր և այստեղ, այս ֆորումի աշխատանքները, ձեր բոլորի ներկայությունը, ցեղասպանության կանխարգելման գործում նոր գաղափարների գեներացիան խիստ կարևոր են»,-նշեց Միրզոյանը:

Նա շեշտեց, որ վերջին 2 տասնամյակում միջազգային համայնքը՝ ի դեմս ՄԱԿ-ի, մեծ աշխատանքներ է տարել ցեղասպանության կանխարգելման նպատակով նոր կարողություններ և մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ: Ցեղասպանության կանխարգելումն ապահովող կարևոր քայլերից դարձել է 2004 թվականին այս հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի պաշտոնի սահմանումն ու գրասենյակի ստեղծումը, որը տարիների ընթացքում ձեռք է բերել մեծ փորձառություն և որի մշակած շատ փաստաթղթեր ցեղասպանության կանխարգելման ուղենիշ են ՄԱԿ անդամ երկրների համար:

Խոսելով ցեղասպանության կանխարգելման հարցերով  զբաղվող կառույցների մասին՝ Միրզոյանն ընդգծեց, որ այս հարցում մեծ դերակատարում ունի ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը: Նա կարևորեց նաև ՄԱԿ-ի այլ մարմինների աշխատանքը, այդ թվում՝ հատուկ ընթացակարգերի, անկախ քննչական մեխանիզմների և պայմանագրային մարմինների:

ԱԳ նախարարը շեշտեց այն դերակատարումը, որը ցեղասպանության կանխարգելման գործում ունենում է Հայաստանի կողմից նախաձեռնված և 2 տարին մեկ Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ներկայացվող Ցեղասպանության կանխարգելում բանաձևը: «Բանաձևն իր ծանրակշիռ ներդրումն է ունենում ցեղասպանության կանխարգելման և պատժի կոնվենցիայի դրույթների կիրառելիության ապահովման և համապատասխան նորմատիվ հիմքերի ձևավորման գործում: Այն յուրահատուկ գործողությունների ծրագիր է, որը նախանշում է այս առումով հետագա քայլերը, նպատակներն ու անելիքները՝ միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրելով ռիսկերին ու մարտահրավերներին»,-ասաց ԱԳ նախարարը:

Նա նկատեց, որ 21-րդ դարն ու նոր տեխնոլոգիաների զարգացումը չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի վրա: Այսօր ծառացել են նոր մարտահրավերներ, հայտնվել են նաև նոր գործիքներ ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման համար: Ֆորումի աշխատանքների շրջանակներում նա հրավիրեց բոլորին քննարկում ծավալել հնարավոր առկա նոր գործիքներն ի չարս օգտագործելու դեմ պայքարի և ի բարօրություն գործածելու արդյունավետ մեխանիզմների մասին:

«Թող մեր մոլորակի վրա այլևս չլինեն ժողովուրդներ, որոնք կառերեսվեն ցեղասպանության արհավիրքի հետ»,-եզրափակեց Միրզոյանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում