ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի զեկույցի համաձայն, մերձերկրային ուղեծրում այնքան աղբ է կուտակվել, որ անհրաժետ է մաքրել, քանզի վտանգ կա, որ աղբը կարող է վնասել արբանյակներին ու տիեզերական սարքերին: «Տիեզերական աղբը կարող է զգալի վնաս հասցնել տիեզերանավերին և արբանյակներին»,- ասվում է զեկույցում:
Մի քանի անգամ Միջազգային տիեզերակայանը ստիպված է եղել փոխել իր հետագիծը, քանի որ տիեզերական կայանի հետ բախման վտանգ է եղել: NASA-ի նախկին առաջատար մասնագետ Դոնալդ Քեսլերն ասել է, որ մարդը կորցրել է մերձերկրային ուղեծրի նկատմամբ վերահսկողությունը, քանի որ վերջին շրջանում տիեզերական աղբի քանակը կրկնապատկվել է: «Եկել է տիեզերքը մաքրելու և կարգի բերելու ժամանակը»,- ասել է Քեսլերը: