Saturday, 30 09 2023
Խոշոր ավտովթար Երևանում. վարորդն ու վիրավորներն Արցախի քաղաքացիներ են
11:00
Ուղիղ. Անկախության ֆորում
Վթար՝ Գորիս-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ
Ոչինչ էլ չի ավարտվել, իրական պայքարը դեռ առջևում է․ թուրքերը միջանցք են ուզում
Հրդեհ՝ Մեծ Պարնի գյուղում
Ֆրանսիան՝ Իրանին Արևմուտքի հետ կապող օղակ. Թեհրանը դեմ չի լինի Սյունիքում հյուպատոսության բացմանը
Շուռնուխում բնակելի թաղամասի կառուցումը դեռ չի ավարտվել, դրամական օգնության տրամադրումը կշարունակվի. «Փաստ»
Լիբանանահայերը բողոքի ակցիաները կշարունակեն, պահանջներով հանդես կգան
Ջուրը խնայելու մասին քարոզող Ազգային ժողովը շատ ջուր է գնել. «Ժողովուրդ»
Դատախազությունը «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրենից պահանջում է բռնագանձել 6 անշարժ գույք և շուրջ 64 մլն դրամ
Ինչո՞ւ գլխավոր դատախազը չի հետախուզում եւ կալանավորում Ադրբեջանի գեներալներին. «Ժողովուրդ»
Կմնա՞ հայություն Արցախում, թե՞ ոչ
Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպանություն՝ միջազգային հանրության աջակցությամբ. Արտակ Բեգլարյան
Արցախից Հայաստան է վերադարձել բռնի տեղահանված 98․929 անձ
Ֆրանսիայից ստացված բժշկական պարագաները հնարավորություն կտան հոգալ ԼՂ-ից բռնի տեղահանված 250 ծանր վիրավորների կարիքները
«Անկոտրու՜մ, լույս ժողովուրդը»․ Անահիտ Ավանեսյանը գրառում է արել
00:15
Բայդենը կշարունակի իր գործունեությունը որպես ԱՄՆ նախագահ նույնիսկ «շաթդաուն»-ի դեպքում
Ավտովթար՝ Սյունիքի մարզում. վիրավոր երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Շամբի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է դի
Բնակարան վարձակալելիս ուշադիր եղեք, պահանջեք անձը հաստատող փաստաթղթեր ու նաև սեփականության վկայական
Գորիսից մեկնած ավտոբուսներն արդեն Ստեփանակերտում են
Արցախում հայտնաբերվել է ևս 2 աճյուն
22:45
Ֆրանսիան ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 5 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան
«Եթե ցանկանայինք շարունակել, դժվար չէ կռահել, թե որտեղ կարող էինք լինել»․ Ալիև
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը
Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում այրվել է մոտ 500 հակ անասնակեր
Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խնդիրները պետք է լուծել առանց միջազգային հարթակների. ժամանակ ունենք
Արցախը դատարկվեց մի քանի օրում, երկու օրից հոսքը կդադարի․ անցակետը հատել է 97735 անձ
Միջանցքի հարցը կփորձեն լուծել ճնշումներով. կարևոր որոշումները ՀՀ ներքին վիճակից են կախված

Ռոբերտ Քոչարյանը հենց քաղաքական շահից ելնելով քանդեց ՆԳՆ-ն, իբր ՆԳՆ-ն անկառավարելի կառույց էր

Կառավարությունն առաջարկում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն, որին ենթակա մարմիններ կլինեն Ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ու Փրկարար ծառայությունները: Այս փոփոխությունով 5 հիմնական գործառութային ոլորտ են առանձնացնում՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում, որը գալիս է ոստիկանական բլոկից, աղետների ռիսկի կառավարում՝ սա գալիս է ԱԻՆ նախարարի բլոկից, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում, հումանիտար հարցեր: Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշում է, որ օրենքի ընդունվելու դեպքում Ներքին գործերի նախարարության ենթակայությանը կհանձնվեն նաև Ոստիկանության կրթահամալիր և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա ՊՈԱԿ-ները, իսկ ոստիկանապետը, Փրկարար ծառայության և միգրացիոն ծառայության պետերը կլինեն ներքին գործերի նախարարի տեղակալները:

Այս առնչությամբ ՆԳ նախկին նախարար, Հանրապետություն կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դրական գնահատեց փոփոխություն՝ նշելով. «Պատերազմը չավարտված երկրի պայմաններում ինչքան այդ կառույցները միասնական լինեն, ինչքան կենտրոնաձիգ լինի իշխանությունը, այնքան ավելի արդյունավետ կարող է լինել: Այդ ժամանակ լրիվ ուրիշ տրամաբանություն, ուրիշ փիլիսոփայություն է գործում: Ինչքան մասնատեցիր, այնքան ավելի կորցնելու ես, այնքան ավելի թուլացնելու ես երկրի անվտանգությունն ու պաշտպանողականությունը:

Այնպես որ ընդհանուր դրական եմ գնահատում այդ համախմբումը, ՆԳ նախարարության ստեղծումը: Ժամանակին սխալ եմ համարել տարանջատումը: Ես հիմիկվա փոփոխության նպատակը չգիտեմ, բայց մինչ այդ ՆԳՆ-ի հետ վարվել են իշխանությունների զուտ քաղաքական նպատակահարմարությունից, իշխանությունը պահելու նպատակից ելնելով: Ռոբերտ Քոչարյանը հենց դրա համար քանդեց ՆԳՆ-ն: Իսկ հիմա ՆԳՆ-ի ստեղծումը դրական եմ համարում: Ինչքան այդ կառուցները միասնական լինեն, այնքան ավելի հեշտ կլինի ընդհանուր թշնամուն դիմագրավելու հարցում: Այս պարագայում ժողովրդավարություն, մարդու իրավունքներ անցնում են երկրորդ պլան»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե այս փոփոխության ամենախորքային և հեռանկարային իմաստը նոր ստանդարտի ոստիկանություն և նոր ստանդարտի փրկարար ծառայություն ունենալն է, Սուրեն Աբրահամյանն ասաց. «Ես չգիտեմ, թե դրանք ինչ նոր ստանդարտներ են, ես չգիտեմ՝ իրենք ինչ նկատի ունեն: Շատ հաճախ վերադառնում են հնին «նոր ստանդարտներ» անվան տակ: Ընդհանրապես ես կողմնակից եմ միասնական համակարգ ունենալուն: Ի՞նչ է նշանակում՝ ամեն մի ծառայություն իր քննչական ծառայությունն ունի: Դրանք ոչ մեկն ի շահ պետության ամրության համար չեն արել, քաղաքական շահի համար են արել: Հիմա, որ համախմբում են, ճիշտ են անում, բայց թե ինչ նպատակով, ես չգիտեմ: Ինձ համար նպատակը երկրի անվտանգության ապահովումն է և չավարտված պատեևրազմի պարագայում կենտրոնաձիգ իշխանություն լինելը»:

Հարցին, թե նախկինում ի՞նչ հիմնավորմամբ վերացրին ՆԳ նախարարությունը, Սուրեն Աբրահամյանը պատասխանեց. «Միշտ իշխանությունները վերամբարձ ոճով տարբեր բաներ են ներկայացնում: Այն ժամանակ իբր թե ՆԳ նախարարությունը անկառավարելի հզոր մի կառույց էր, իրենք երկրին հնարավորություն են տալիս շնչելու, ոնց որ ՆԳՆ-ն երկրի թոքերը լինեն: Դրա համար քաղաքական նպատակով, որպեսզի ընդդիմությունը մի քիչ շատ չխոսի՝ դարձրեցին ծառայություններ: Հետո նաև Եվրոպայից որոշակի պահանջներ եղան, դրանից ելնելով էլ վերցրեցին անոռուգլուխ կառույցներ սարքեցին՝ Հատուկ քննչական ծառայություն, ՊԵԿ-ն ունի իր քննչական ծառայությունը, ԱԱԾ-ն նույնպես ունի: Մասնատեցին ՆԳՆ:

Չի կարելի նման բան անել: Խաղաղ Շվեյցարիայի կամ Հոլանդիայի պարագաներում ուրիշ չափանիշներ են լինում՝ մարդու իրավունքներ, դեմոկրատական սկզբունքներ, վերահսկելիություն, իսկ կռվող երկրի պարագայում կենտրոնաձիգ միասնական կառույցներ պետք է լինեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում