Friday, 19 04 2024
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն

Հանգիստ կյանք չի լինելու, և դա գլուխը կորցնելու հիմք չէ, այլ խելքը գլուխը հավաքելու

Երևանն ու Բաքուն միմյանց են փոխանցոում իրենց պատկերացումները խաղաղության պայմանագրերի վերաբերյալ, համենայն դեպս դատելով հայտարարություններից, որ անում են կողմերը: Սա նշանակում է, որ այդուհանդերձ կա այդ պայմանագրի վերաբերյալ հեռակա քննարկում՝ տեղ-տեղ նաև անմիջական հանդիպումներով, ընդհուպ բարձր մակարդակի: Բայց, կա՞ արդյոք մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու իրական հնարավորություն: Այդ հարցը հնչում է տարբեր հարթակներում պարբերաբար, չունենալով սակայն ստույգ պատասխան:

Կամ, գուցե պատասխանը ստույգ է, սակայն մեր հանրությունը չի ուզում տեսնել կամ ընդունել այն, մասնավորապես՝ որ չկա խաղաղության պայմանագրի հնարավորություն, ընդ որում ոչ միայն մինչև տարեվերջ ստորագրելու հնարավորություն չկա, այլ նաև չկա այդ հնարավորությունը հաջորդ տարվա համար էլ: Եթե իհարկե չկա խոշոր ուժային կենտրոնների միջև կայուն փոխհամաձայնություն որևէ տարբերակի շուրջ, որի ստորագրմանը «կբերվեն» Երևանն ու Բաքուն: Բայց, հրապարակային դաշտում ոչ միայն չի նշմարվում խոշոր կենտրոնների փոխհամաձայնությունը, այլ հակառակը՝ նրանց միջև մրցակցությունն ու դիմակայությունը սրվում և կոշտանում է ավելի: Իսկ Կովկասը այդ դիմակայության առանցքային գոտիներից մեկն է, հետևաբար խաղաղության հեռանկարը՝ ցավոք սրտի, ենթակա է այդ դիմակայությանը, ու քանի դեռ այն շարունակվում է, Կովկասի խաղաղությունը մշտապես գտնվելու է վտանգի, ռիսկի ներքո:

Հետևաբար, Հայաստանի հանրությանը պետք է թերևս վերջ տալ այդ սպասումին և մտածել այդօրինակ պայմաններում կյանքը կազմակերպելու և ըստ այդմ խաղաղության պահպանման հնարավորությունը բարձրացնելու «սեփական ռեսուրսների» մասին: Հայաստանի հանրությունն այդ իմաստով գտնվում է մի հոգեբանական վիճակում, երբ անընդհատ փորձում է ստանալ «հավաստիացում», որ այլևս չի լինի ռազմական էսկալացիա, որ չի լինի հակամարտություն, որ շատ մոտ է, սարերի հետևում չէ հանգիստ կյանքը: Սա իհարկե ցանկացած հասարակության բնական, օբյեկտիվ, օրինաչափ, մարդկային ակնկալիքն ու սպասելիքն է, ցանկությունը: Ամբողջ հարցը այն է սակայն, և թերևս նույնիսկ իրավիճակի ամբողջ ողբերգականությունն այն է, որ հանգիստ կյանքը ավարտվել է ընդհուպ համաշխարհային մասշտաբով, և առայժմ նույն այդ մասշտաբով էլ տեսանելի չէ, թե երբ է ավարտվելու «անհանգիստ» կյանքը:

Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանի հանրությունը չպետք է սպասի «հանգիստ կյանքի» վերադարձի, առնվազն երկու պատճառով. նախ այդ կյանքի վերադարձը գործնականում շատ քիչ մասով է կախված Հայաստանի հանրությունից, Հայաստանի հանրապետությունից, և երկրորդ՝ համաշխարհային հորիզոններում չի նշմարվում այդ վերադարձի հուսալի և կայուն նախադրյալ: Փոխարենը, Հայաստանի հանրությունից, Հայաստանից է կախված «անհանգիստ կյանքի» համաշխարհային միջավայրի պայմաններում հասնել առավելագույն դիմադրունակության, կենսունակության, մրցունակության, հասնել հնարավորինս ինքնիշխան քաղաքականության կարողունակության, հասնել տնտեսական, քաղաքական, անվտանգային այնպիսի կառուցակարգերի, ճարտարապետության, որը թույլ կտա անհանգիստ աշխարհում ապահովել թեկուզ հարաբերական կայունություն ու կանխատեսելիությունը Հայաստանի ներսում և անմիջական սահմաններին, ներառյալ բնականաբար Արցախը:

Կրկնեմ, խոսքը հարաբերական հանգստության մասին է, սակայն Հայաստանի ու Արցախի հանրությունները պետք է գտնեն իրականությանն առերեսվելու իմաստնություն ու համարձակություն և սպասեն ոչ թե հանգիստ կյանքի վերադարձի, այլ ձեռնամուխ լինեն անհանգիստ աշխարհում հնարավորինս արդյունավետ ու դիմադրունակ կացութաձևերի մշակման ու դրանց շուրջ հանրային հնարավորինս լայն կոնսենսուսի՝ այդ թվում և ներքին մրցակցության հարցերում, լինի տնտեսություն, թե քաղաքականություն: Այսօր հոռետեսի և լավատեսի ժամանակաշրջան չէ, այսօր իրատեսության հրամայական է և դրանից է կախված որևէ հեռանկարի բարվոքությունը: «Հանգիստ կյանք» չի լինելու շատ երկար ժամանակ, ու դա ոչ թե «գլուխը կորցնելու», այլ լիովին հակառակը՝ խելքի ու կամքի ղողանջ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում